Հայաստան կատարված մասնավոր փոխանցումները 2011թ.-ին կազմել են 1 547 միլիոն դոլար

07.02.2012 14:09
Հայաստան կատարված մասնավոր փոխանցումները 2011թ.-ին կազմել են 1 547 միլիոն դոլար

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց անունով 2011թ.-ին ստացվել է ոչ առևտրային բնույթի շուրջ 1 547 միլիոն դոլարի միջոց, ինչը 19,6 տոկոսով շատ է 2010 թվականի համեմատ, նշվում է ՀՀ Կենտրոնական բանկի հաշվետվության մեջ։

2011 թվականին Հայաստանից արտասահման կատարած փոխանցումների ծավալը կազմել է 264,6 մլն դոլար՝ 2010 թվականին գրանցված ավելի քան 221,8 մլն դոլարի դիմաց (աճը՝ 19,3%): Հաշվետու ժամանակահատվածի մուտքերի զուտ ներհոսքը կազմել է մոտ 1 282,4 միլիոն դոլար՝ 2010 թ.-ի 1 072 միլիոն դոլարի համեմատ (19,6 տոկոսի աճ):
Միաժամանակ 2011թ.-ին, ինչպես 2010թ.-ին, ամենամեծ մաքուր ներհոսքը գրանցվել է Ռուսաստանից (1153,8 միլիոն դրամ): -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև