ՀՀ առևտրային բանկերի վարկային ներդրումները դեկտեմբերին ավելացել են 2,8%-ով՝ հասնելով 1 271 մլրդ դրամի ]

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի վարկային ներդրումների ծավալը 2011թ.-ի դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, ավելացել է 2,8 տոկոսով և դեկտեմբերի վերջին կազմել ավելի քան 1 271 մլրդ դրամ, նշվում է 2011թ.-ի նոյեմբերի ՀՀ ԿԲ տեղակագրի մեջ:
Միաժամանակ վարկային ներդրումների ամենամեծ մասնաբաժինը բաժին է հասնում ռեզիդենտներին տրամադրված արտարժութային վարկերին` 743 մլրդ դրամ, ինչը 58,9% է կազմում: Այս ցուցանիշը նոյեմբերի համեմատ 3,9 տոկոսի աճ է գրանցել: Այնուհետև ռեզիդենտներին տրամադրված դրամային վարկերն են 38,1 տոկոս մասնաբաժնով՝ 483,7 մլրդ դրամ (2,4 տոկոսի աճ):
Տվյալների համաձայն՝ ոչ ռեզիդենտներին դրամով տրամադրված վարկերի ծավալը դեկտեմբերի վերջին կազմել է 11,4 մլրդ դրամ՝ նոյեմբերի համեմատ կրճատվելով 0,3 տոկոսով, իսկ արտարժույթով տրամադրված վարկերի ծավալը՝ ավելի քան 33 մլրդ դրամ՝ կրճատվելով 11,8 տոկոսով: (1 դոլարը 388,26 դրամ է):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում մայիսին գրանցվել է 4,2% գնաճ

Մայիսին, նույն տարվա ապրիլի համեմատ, արձանագրվել է 0,8% գնանկում

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են․ ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թ․-ի հունիսի 3-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ հունիսի 2-ի համեմատ նվազել է 0.01 կետով՝ կազմելով 368.52 դրամ

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

Հայաստանի ապահովագրական շուկան թերագնահատված է, բայց ունի աճի մեծ ներուժ․ ԿԲ

Խոսելով ապահովագրական շուկայի մասին՝ Նուրբեկյանը խոստովանել է, որ Հայաստանում ապահովագրական ծառայությունների թափանցելիության մակարդակը դեռևս հարաբերականորեն ցածր է մնում

Հաճախորդների շնորհակալության օր Գյումրիում․ IDBank (ՎԻԴԵՈ)

IDBank-ի՝ հաճախորդներին անառիթ շնորհակալություն հայտնելու և անակնկալներ մատուցելու օրն այս անգամ Գյումրիի մասնաճյուղում էր

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img