ԱԲՈՎՅԱՆ թեմյով բոլոր նորությունները

Արդշինբանկի «Աբովյան» մասնաճյուղը վերաբացվել է

08.05.2015 16:22

Արդշինբանկի «Աբովյան» մասնաճյուղը վերաբացվել է

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի. /ԱՌԿԱ/. Նախօրեին վերաբացվել է Արդշինբանկի «Աբովյան» մասնաճյուղը (հասցե` Աբովյան քաղաք, Օգոստոսի 23 փ. 1/2), հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

««Աբովյան» նորացված մասնաճյուղի բացումը մասնաճյուղային ցանցի զարգացման և կատարելագործման ծրագրի հերթական քայլն է», – նշել է «Արդշինբանկ» ՓԲԸ–ի վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը` մասնաճյուղի վերաբացման կապակցությամբ շնորհավորելով մասնաճյուղի աշխատակիցներին, հաճախորդներին և հյուրերին:

Մասնաճյուղում իրականացվել են հաճախորդների սպասարկման հետ կապված գործընթացների օպտիմալացման, աշխատատեղերի և սպասարկման գոտիների արդիականացման և լիովին տեխնիկական վերազինման մի շարք համալիր միջոցառումներ, ինչպես նաև մասնաճյուղի ինտերիերը համապատասխանեցվել է բանկի ֆիրմային ոճին:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Արդշինբանկի «Աբովյան» մասնաճյուղը վերաբացվել է

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ