Արդշինբանկի «Աբովյան» մասնաճյուղը վերաբացվել է

08.05.2015 16:22
Արդշինբանկի «Աբովյան» մասնաճյուղը վերաբացվել է

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի. /ԱՌԿԱ/. Նախօրեին վերաբացվել է Արդշինբանկի «Աբովյան» մասնաճյուղը (հասցե` Աբովյան քաղաք, Օգոստոսի 23 փ. 1/2), հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

««Աբովյան» նորացված մասնաճյուղի բացումը մասնաճյուղային ցանցի զարգացման և կատարելագործման ծրագրի հերթական քայլն է», – նշել է «Արդշինբանկ» ՓԲԸ–ի վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը` մասնաճյուղի վերաբացման կապակցությամբ շնորհավորելով մասնաճյուղի աշխատակիցներին, հաճախորդներին և հյուրերին:

Մասնաճյուղում իրականացվել են հաճախորդների սպասարկման հետ կապված գործընթացների օպտիմալացման, աշխատատեղերի և սպասարկման գոտիների արդիականացման և լիովին տեխնիկական վերազինման մի շարք համալիր միջոցառումներ, ինչպես նաև մասնաճյուղի ինտերիերը համապատասխանեցվել է բանկի ֆիրմային ոճին:

«Արդշինբանկ» ՓԲԸ–ն (ավելի վաղ` «Արդշինինվեստբանկ», վերանվանվել է «Արդշինբանկ» ՓԲԸ 2014 թվականի նոյեմբերի 31–ին) գրանցվել է 2003 թվականի փետրվարին։ «Արդշինբանկ» ՓԲԸ–ն իր հիմնական ֆինանսական ցուցանիշներով ավանդաբար գտնվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների դիրքում: Ներկայում Բանկի մասնաճյուղային ցանցն իր 55 մասնաճյուղերով խոշորագույններից է հանրապետությունում:

Բանկի ակտիվները 2015թ.–ի առաջին եռամսյակում կազմել են 370,1 մլրդ դրամ (1 տոկոսի աճ), պարտավորությունները` 321,9 մլրդ դրամ (0,8 տոկոսի աճ), ընդհանուր կապիտալը` 48,2 մլրդ դրամ (2,3 տոկոսի աճ), իսկ վարկային ներդրումները` մոտ 239,1 մլրդ դրամ (8,7 տոկոսի աճ)։ Միաժամանակ բանկի զուտ շահույթը 2015թ.–ի առաջին եռամսյակում կազմել է մոտ 725,6 մլն դրամ։ (1 դոլարը` 480,96 դրամ)–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև