ԱՆԻ թեմյով բոլոր նորությունները

Գործարկվեց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ թվով 54-րդ «ԱՆԻ» մասնաճյուղը

26.02.2015 12:54

Գործարկվեց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ թվով 54-րդ «ԱՆԻ» մասնաճյուղը

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը գործարկել է  թվով 54-րդ՝ «Անի» մասնաճյուղը: Ինչպես հայտնում է բանկի մամուլի ծառայությունը, մասնաճյուղը գտնվում է Գյումրի քաղաքի՝ Անի թաղամասի 7-րդ փողոցի, 5/2 հասցեում:

«Ինչպես մյուս, այնպես էլ այս մասնաճյուղում բոլոր քաղաքացիներին կառաջարկվեն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկում գործող ծառայությունները իրենց ամբողջ ծավալով և բարձրակարգ սպասարկմամբ»,– նշված է հաղորդագրության մեջ:

Սույն թվականի փետրվար 26-ից մինչև մարտի 20-ը ներառյալ, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի նորաբաց «Անի» մասնաճյուղում հաճախորդները կստանան  վարկեր և վարկային գծեր 1% ավելի ցածր տոկոսադրույքով, իսկ ավանդ ներդնելու  դեպքում՝ գործող տարեկան տոկոսադրույքը կլինի 1%-ով ավելի բարձր սակագնով: Ինչպես նաև  American Express Blue քարտ պատվիրող քաղաքացիները կազատվեն առաջին տարվա սպասարկման միջնորդավճարի գանձումից:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Գործարկվեց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ թվով 54-րդ «ԱՆԻ» մասնաճյուղը

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
11.05.2024