բանկային գործունեություն թեմյով բոլոր նորությունները

Swissquote Bank–ը չունի Հայաստանում բանկային որևէ գործունեության իրականացման իրավունք

09.07.2018 18:53

Swissquote Bank–ը չունի Հայաստանում բանկային որևէ գործունեության իրականացման իրավունք

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի. /ԱՌԿԱ/.  Հայաստանի Կենտրոնական բանկը հուլիսի 4-ին Financial Trading House կամ «Ռոբերտ և ընկերներ» ՍՊ ընկերության կողմից Հայաստանի օրենսդրությանը հակասող գործունեության մասին ծանուցումներ է ուղարկել պատկան մարմիններին:

Ինչպես երկուշաբթի հայտնեցին Կենտրոնական բանկից, նախորդ շաբաթ հայկական լրատվամիջոցները տեղեկություն են տարածել, որ շվեյցարական Swissquote Bank–ը գործունեություն է սկսել Հայաստանում Financial Trading House ընկերության կամ «Ռոբերտ և որդիներ» ԲԲԸ–ի միջոցով։ Տարածած տեղեկության համաձայն, հայ հաճախորդները հընարովորություն ունեն վերջինիս միջոցով ներդրումներ իրականացնել Swissquote Bank–ում։

«Կենտրոնական բանկը հայտնում է, որ համաձայն Հայաստանի օրենսդրության, որևէ օտարերկրյա բանկ Հայաստանում գործունեություն կարող է իրականացնել բացառապես Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված դուստր բանկի կամ էլ մասնաճյուղի (նույնպես լիցենզավորված Կենտրոնական բանկի կողմից) միջոցով»,– ասվում է հաղորդման մեջ։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Swissquote Bank–ը չունի Հայաստանում բանկային որևէ գործունեության իրականացման իրավունք

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
11.05.2024