ԲԼՅՈՒ թեմյով բոլոր նորությունները

Հայէկոնոմբանկը BlueOrchard ներդրումային ընկերությունից 3 մլն. դոլարի վարկ է ստացել

11.11.2015 17:51

Հայէկոնոմբանկը BlueOrchard ներդրումային ընկերությունից 3 մլն. դոլարի վարկ է ստացել

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում տեղակայված BLUEORCHARD MICROFINANCE FUND LLC ներդրումային ընկերության միջև կնքվեց 3 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ վարկային պայմանագիր, ասված է ընկերության պաշտոնական կայքում:

Վարկի միջոցներն ուղղվելու են Հայաստանի փոքր և միկրո բիզնեսի ֆինանսավորմանն ու զարգացմանը:

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի և BLUEORCHARD-ի համագործակցությունը սկսվել է դեռևս 2010 թվականին, երբ ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ին տրամադրված 10 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ սինդիկացված վարկում վերջինս հանդես էր եկել որպես B-վարկի մասնակից»,-ասված է հաղորդագրությունում:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Հայէկոնոմբանկը BlueOrchard ներդրումային ընկերությունից 3 մլն. դոլարի վարկ է ստացել

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ