ԳԱԶՊՐՈՄ թեմյով բոլոր նորությունները

ՎՏԲ-Հայաստան Բանկը և Գազպրոմ Արմենիա-ն վերսկսում են համագործակցությունը

05.11.2018 17:31

ՎՏԲ-Հայաստան Բանկը  և Գազպրոմ Արմենիա-ն  վերսկսում են համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն վերսկսել է համագործակցությունը Հայաստանի  առաջատար  ընկերություններից մեկի՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ -ի հետ, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

ՎՏԲ-Հայաստան Բանկը և Գազպրոմ Արմենիա-ն մտադիր են ստեղծել հարթակ՝ փոխհարաբերությունների հետագա ամրապնդման համար, իրականացնել երկրում էներգետիկ ոլորտի դինամիկ զարգացմանն ուղղված ծրագրեր: Երկու կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել հարաբերությունները երկարաժամկետ հեռանկարում և համատեղ մշակել և ներդնել ֆինանսական գործիքներ, որոնք կապահովեն գործընկերային փոխգործակցության առավելագույն արդյունավետություն:

ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: -0-

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Новости, Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on ՎՏԲ-Հայաստան Բանկը և Գազպրոմ Արմենիա-ն վերսկսում են համագործակցությունը

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
ՎՏԲ–ն «Գազպրոմին» 12 մլրդ ռուբլու բանկային երաշխիք է տվել

01.11.2012 12:46

ՎՏԲ–ն «Գազպրոմին» 12 մլրդ ռուբլու բանկային երաշխիք է տվել

Ռուսաստանում մեծությամբ երկրորդ բանկը համարվող ՎՏԲ–ն «Գազպրոմ» ԲԲԸ ռուսական գազային հոլդինգին 12 մլրդ ռուբլու բանկային երաշխիք է տվել, ասվում է «Գազպրոմի» հաղորդագրության մեջ։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on ՎՏԲ–ն «Գազպրոմին» 12 մլրդ ռուբլու բանկային երաշխիք է տվել

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ