Դայմլեր Կոնցեռն թեմյով բոլոր նորությունները

ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ-ը բացառիկ ֆինանսավորում է առաջարկում Mercedes Benz-ի մոդելային շարքի համար

26.03.2018 21:13

ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ-ը բացառիկ ֆինանսավորում է առաջարկում Mercedes Benz-ի մոդելային շարքի համար

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանում Դայմլեր Կոնցեռնի պաշտոնական ներկայացուցիչ «Ավանգարդ Մոթորս» ընկերությունը և ԱԳԲԱ Լիզինգը համատեղ իրականացրեցին Mercedes Benz կոմերցիոն ավտոմեքենաների նոր մոդելների շնորհանդեսը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

«Երկար տարիների գործընկերների՝ այս անգամ մեկնարկած լիզինգային արշավի շրջանակում հաճախորդները կարող են ձեռք բերել Vito Van, Vito Tourer, Sprinter, Sprinter Classic կոմերցիոն դասի մեքենաներն ԱԳԲԱ Լիզինգի կողմից առաջարկվող ֆինանսավորման բացառիկ պայմաններով՝ տարեկան 4.9 % տոկոսադրույքով (ԱՄՆ դոլար), սկսած 10 % կանխավճար, 2 տարի մարման ժամկետով», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

«Հայաստանում առաջին անգամ ներկայացվեց Mercedes Benz-ի ամբողջական կոմերցիոն շարքը, և մենք մեքենաների ձեռքբերման համար լիզինգի միջոցով առաջարկում ենք բացառիկ պայմաններով ֆինանսավորում։ Առաջարկը գործում է ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձանց համար»,- իր խոսքում նշեց ԱԳԲԱ Լիզինգի գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանը։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ-ը բացառիկ ֆինանսավորում է առաջարկում Mercedes Benz-ի մոդելային շարքի համար

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ