ԷԼԵՆ թեմյով բոլոր նորությունները

ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ Ստեփանավանի «Էլեն» հանգստյան տանը մեկնարկեց «Ամառային ներառական ճամբարը»

05.08.2013 14:51

ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ Ստեփանավանի «Էլեն» հանգստյան տանը մեկնարկեց «Ամառային ներառական ճամբարը»

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի. /ԱՌԿԱ/.  2013 թվականի օգոստոսի 4-ին ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ վերանորոգված Ստեփանավանի «Էլեն» հանգստյան տան վերաբացմամբ ազդարարվեց «Ամառային ներառական ճամբարի» մեկնարկը։

Ճամբարի տարածքի վերանորոգումը հնարավոր է դարձել ՎՏԲ–Հայաստան բանկի ֆինանսական աջակցության շնորհիվ: Հիմնովին նորոգվել և թիթեղապատվել են ճամբարի փայտաշեն տնակների տանիքները, կատարվել են ներքին հարդարման աշխատանքներ, փոխվել են հատակները, կառուցվել թեքահարթակներ: Բացի այդ, վերակառուցվել և կահավորվել է սանհանգույցը՝ հարմարեցված հաշմանդամություն ունեցող երեխաների համար, ինչպես նաև բացօթյա ճաշարանը: Պաշտոնական բացման օրը  ՎՏԲ–Հայաստան Բանկի աշխատակիցները ճամբարի տարածքում կատարեցին բարեկարգման աշխատանքներ:
«Մենք չպետք է ձեռնպահ մնանք հասարակության այն հատվածի խնդիրներից, որը այսօր նվազագույնս է պաշտպանված: Սահմանափակ կարողություններով երեխաներին օգնելն ու  սատարելը, նրանց ուրախություն պարգևելը մեր պատասխանատվությունն է, մեր բոլորի ընդհանուր խնդիրը», –ասաց ՎՏԲ–Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսևը։ Նա հույս հայտեց, որ ճամբարը կօգնի երեխաներին ու նրանց ծնողներին հոգսերից կտրվել, լցվել էներգիայով` հանգստանալով «Էլեն» նորացված ու բարեկարգված հանգստյան տանը: «Ցանկանում եմ նշել ՎՏԲ-Հայաստան Բանկի աշխատակիցների ցուցաբերած ակտիվությունը և շնորհակալություն հայտնել  մեր գործընկեր` «G.C.» շինարարական ընկերությանը, որն իրագործել է վերանորոգման աշխատանքները»,– ասաց Գուսևը։

«Լիարժեք կյանք» հասարակական կազմակերպության  նախագահ Սուրեն Մաղաքյանն էլ նշեց. «Մեր բոլոր ջանքերն ապարդյուն  կլինեին, եթե չլիներ  բոլոր այն կառույցների աջակցությունը, որոնք մեր կողքին են: Ուրախալի և ոգևորիչ է հատկապես ՎՏԲ–Հայաստան Բանկի  հետ համագործակցությունը, որ գեղեցիկ ավանդույթի ուժ է ստանում։ Կատարված աշխատանքների շնորհիվ՝ տարեցտարի ավելի շատ երեխաներ կկարողանան ամառային հանգիստ վայելել   «Լիարժեք կյանք» ՀԿ–ի արդեն իսկ հարմարավետ ճամբարում»։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ Ստեփանավանի «Էլեն» հանգստյան տանը մեկնարկեց «Ամառային ներառական ճամբարը»

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
10.05.2024