ՀԱՍԱՆԵԼԻ թեմյով բոլոր նորությունները

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն միջին բիզնեսի ներկայացուցիչներին առաջարկում է նոր վարկատեսակ` վարկ «Հասանելի»

03.08.2011 15:09

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն միջին բիզնեսի ներկայացուցիչներին առաջարկում է նոր վարկատեսակ` վարկ «Հասանելի»

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի. /ԱՌԿԱ/. «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն միջին բիզնեսի ներկայացուցիչներին առաջարկում է  վարկավորման  նոր տեսակ`  վարկ «Հասանելի», «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից:

«Ներկա պահին ՀՀ տարածքում գործող շատ բանկեր նպատակահարմար չեն համարում ֆինանսավորել սկսնակ բիզնեսը, քանի որ նման գործարքները ունեն ռիսկայնության բարձր մակարդակ: Հաշվի առնելով մեր հաճախորդների պահանջարկը և ցանկանալով առավել զարգացնել Բանկի վարկատեսակները՝ մեր կողմից վերանայվել են միջին բիզնեսի հաճախորդների ֆինանսավորման պայմանները` ապահովելով առավել ճկուն և օպտիմալ մոտեցում: ՎՏԲ - Հայաստան բանկը միշտ պատրաստ է աջակցել միջին բիզնեսի ներկայացուցիչներին` ՀՀ տարածքում այդ հատվածի  զարգացման նպատակով»,- նշեց Կորպորատիվ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Մերի Մամիկոնյանը:

Հաղորդագրության համաձայն, վարկավորման այդ տեսակը հասանելի կլինի միջին բիզնեսի այն իրավաբանական անձանց, որոնք ծավալում են բիզնես գործունեություն ՀՀ տարածքում 3 (երեք) ամիս և ավելի ժամանակահատվածում: Օգտվելով այս առաջարկից՝ միջին բիզնեսի ներկայացուցիչները ոչ միայն կարող են զարգացնել իրենց գործող բիզնեսը, այլ նաև ծավալել գործունեության նոր ուղղություններ:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն միջին բիզնեսի ներկայացուցիչներին առաջարկում է նոր վարկատեսակ` վարկ «Հասանելի»

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ