ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ թեմյով բոլոր նորությունները

ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ–ի նոր ղեկավարությունը կշարունակի աշխատանքը զարգացման ծրագրված ռազմավարությամբ

08.05.2014 18:31

ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ–ի նոր ղեկավարությունը կշարունակի աշխատանքը զարգացման ծրագրված ռազմավարությամբ

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի. /ԱՌԿԱ/.  ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ–ի նոր ղեկավարությունը կշարունակի աշխատանքը զարգացման ծրագրված ռազմավարությամբ, լրագրողներին հինգշաբթի հայտնեց  «ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։

«Մենք կիրականացնենք այն բոլոր քայլերը, որոնք դրված են ռազմավարական զարգացման մեր ծրագրի հիմքում»,– հինգշաբթի մամուլի ասուլիսում ասաց Անդրեասյանը։

ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ–ի բաժնետերերը 2014 թվականի ապրիլի 23–ից միաձայն որոշում են ընդունել Հակոբ Անդրեասյանին բանկի գլխավոր գործադիր տնօրեն նշանակելու մասին Ստեփան Գիշյանի փոխարեն, ով հիվանդության հետևանքով մահացել է մարտի 22–ին 49 տարեկան հասակում։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ–ի նոր ղեկավարությունը կշարունակի աշխատանքը զարգացման ծրագրված ռազմավարությամբ

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ