ՄՈԴՈՒՍ թեմյով բոլոր նորությունները

Moody's գործակալությունը նվազեցրել է Հայաստանի վարկանիշը Ba2–ից մինչև Ba3` կանխատեսումը «Կայունից» դարձնելով «Բացասական»

16.01.2015 11:49

Moody's գործակալությունը նվազեցրել է Հայաստանի վարկանիշը Ba2–ից մինչև Ba3` կանխատեսումը «Կայունից» դարձնելով «Բացասական»

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /ԱՌԿԱ/.  Moody's Investors Service միջազգային վարկանիշային գործակալությունը Հայաստանի պետպարտատոմսերի վարկանիշների շեմերը Ba2–ից նվազեցրել է մինչև Ba3, իսկ «Կայուն» կանխատեսումը փոխարինել «Բացասականով», ասվում է գործակալության պաշտոնական կայքում։

Վարկանիշների նվազման առանցքային գործոնների թվում նշվում է Հայաստանի արտաքին խոցելիության ավելացումը Ռուսաստանից դրամական փոխանցումների կրճատման պատճառով, ուղղակի արտասահմանյան ներդրումների համար անորոշ հեռանկարները, փոխանակման փոխարժեքի տատանողականության նկատմամբ բարձր զգայունությունը և արժութային պահուստների վրա սպասվող ճնշումները։

Նվազմանը նպաստող գործոններրի թվում նշում են նաև երկրի աճի հեռանկարների փոփոխությունը, որոնք դանդաղում են Ռուսաստանից բացասական ազդեցությունների, ներդրումային թույլ ակտիվության և Եվրասիական տնտեսական միությունից դուրս երկրների հետ առևտրի սահմանափակումների պատճառով, ինչն ակնկալվում է այդ կազմակերպությանը Հայաստանի միացումից հետո։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Moody's գործակալությունը նվազեցրել է Հայաստանի վարկանիշը Ba2–ից մինչև Ba3` կանխատեսումը «Կայունից» դարձնելով «Բացասական»

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ