14.04.2011 12:01
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ընթացիկ տարվա փետրվարին հայկական բանկերը պետական կարճաժամկետ պարտատոմսերում շուրջ 133,2 մլրդ դրամ են ներդրել, ինչը 5,1% քիչ է հունվարի ցուցանիշից։
Ինչպես նշվում է ՀՀ կենտրոնական բանկի Դրամավարկային ցուցանիշների ամփոփագրում, ընդհանուր առմամբ ՀՀ ռեզիդենտները ՊԿՊ-ում ավելի քան 172 մլրդ դրամ են ներդրել (2,8 տոկոս անկում՝ հունվարի համեմատ)։
Հաղորդագրության համաձայն, ՊԿՊ ընդհանուր ծավալում բանկային ներդրումների մասնաբաժինը 71,2 տոկոս է կազմել։ Միաժամանակ ՊԿՊ-ում ՀՀ կենտրոնական բանկի կատարած ներդրումների մասնաբաժինը կազմել է շուրջ 13 տոկոս, իսկ ոչ բանկային գործակալներինը, դիլերներինը և ներդրողներինը՝ 9,5 տոկոս։
Բաժիններ՝ Bonds.am @hy @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Հայկական բակերը փետրվարին 133,2 մլրդ դրամ են ներդրել ՊԿՊ-ում
Բանալի բառեր:
Կարդալ ամբողջությամբ