Հայկական բակերը փետրվարին 133,2 մլրդ դրամ են ներդրել ՊԿՊ-ում

14.04.2011 12:01
Հայկական բակերը փետրվարին 133,2 մլրդ դրամ են ներդրել ՊԿՊ-ում

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ընթացիկ տարվա փետրվարին հայկական բանկերը պետական կարճաժամկետ պարտատոմսերում շուրջ 133,2 մլրդ դրամ են ներդրել, ինչը 5,1% քիչ է հունվարի ցուցանիշից։

Ինչպես նշվում է ՀՀ կենտրոնական բանկի Դրամավարկային ցուցանիշների ամփոփագրում, ընդհանուր առմամբ ՀՀ ռեզիդենտները ՊԿՊ-ում ավելի քան 172 մլրդ դրամ են ներդրել (2,8 տոկոս անկում՝ հունվարի համեմատ)։

Հաղորդագրության համաձայն, ՊԿՊ ընդհանուր ծավալում բանկային ներդրումների մասնաբաժինը 71,2 տոկոս է կազմել։ Միաժամանակ ՊԿՊ-ում ՀՀ կենտրոնական բանկի կատարած ներդրումների մասնաբաժինը կազմել է շուրջ 13 տոկոս, իսկ ոչ բանկային գործակալներինը, դիլերներինը և ներդրողներինը՝ 9,5 տոկոս։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ՊԿՊ-ում կատարված ընդհանուր ներդրումները (ռեզիդենտներ և ոչ ռեզիդենտներ) փետրվարին կազմել է 172,4 մլրդ դրամ, ինչը 2,8 տոկոսով պակաս է հունվարի ցուցանիշից։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև