Հայկական բակերը հունվարին 140,3 մլրդ դրամ են ներդրել ՊԿՊ-ում

17.03.2011 14:44
Հայկական բակերը հունվարին 140,3 մլրդ դրամ են ներդրել ՊԿՊ-ում

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի. /ԱՌԿԱ/. Ընթացիկ տարվա հունվարին հայկական բանկերը պետական կարճաժամկետ պարտատոմսերում շուրջ 140,3 մլրդ դրամ են ներդրել, ինչը 3,5 տոկոսով շատ է դեկտեմբերի ցուցանիշից։ Ինչպես նշվում է ՀՀ կենտրոնական բանկի Դրամավարկային ցուցանիշների ամփոփագրում, ընդհանուր առմամբ ՀՀ ռեզիդենտները ՊԿՊ-ում ավելի քան 176,9 մլրդ դրամ են ներդրել (2,6 տոկոս աճ՝ դեկտեմբերի համեմատ)։

Հաղորդագրության համաձայն, ՊԿՊ ընդհանուր ծավալում բանկային ներդրումների մասնաբաժինը 79,3 տոկոս է կազմել։ Միաժամանակ ՊԿՊ-ում ՀՀ կենտրոնական բանկի կատարած ներդրումների մասնաբաժինը կազմել է շուրջ 11,2 տոկոս, իսկ ոչ բանկային գործակալներինը, դիլերներինը և ներդրողներինը՝ 9,5 տոկոս։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ՊԿՊ-ում կատարված ընդհանուր ներդրումները (ռեզիդենտներ և ոչ ռեզիդենտներ) հունվարին կազմել է 177,4 մլրդ դրամ, ինչը 2,5 տոկոսով շատ է դեկտեմբերի ցուցանիշից։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև