#MYAMEXCARD թեմյով բոլոր նորությունները

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ ամփոփել է American Express–ի քարտատերերի համար iPhone 7–ի խաղարկության արդյունքները

12.10.2017 11:38

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ ամփոփել է American Express–ի քարտատերերի համար iPhone 7–ի խաղարկության արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հոկտեմբերի 10-ին ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ «Արմենիա» մասնաճյուղում տեղի ունեցավ բանկի կողմից նախապես հայտարարված #MYAMEXCARD խաղարկությունը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Մրցույթն իրականացվում էր ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ կողմից թողարկված American Express քարտերի քարտատերերի շրջանում և հնարավորություն էր ընձեռում հունիսի 10-ից մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ American Express քարտերի միջոցով վճարային գործարքներ կատարած և #myamexcard գլխագրով տվյալ առևտրի կետում American Еxpress տարբերանշանի կամ American Еxpress քարտի նկարը Facebook սոցիալական ցանցում հրապարակած (Public post) հաճախորդներին և այդ ֆեյսբուքյան գրառումները սոցիալական ցանցում տարածած (Share) օգտատերերին շահել 5 հատ iPhone 7 բջջային հեռախոս:

Ինչպես նախապես հայտարարվել էր, խաղարկությունը իրականացվեց պատահականության սկզբունքով:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Новости, Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ ամփոփել է American Express–ի քարտատերերի համար iPhone 7–ի խաղարկության արդյունքները

Բանալի բառեր: , , , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
11.05.2024