Հայաստանի ՀՆԱ-ում ֆինանսական միջնորդության մակարդակը 16-17 տոկոս է կազմում. ՀԲ

23.11.2009 20:03
Հայաստանի ՀՆԱ-ում ֆինանսական միջնորդության մակարդակը 16-17 տոկոս է կազմում. ՀԲ

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի իրական հատվածին տրամադրվող վարկերի ծավալը երկրի ՀՆԱ-ի 16-17 տոկոսն է կազմում, երկուշաբթի ասաց Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը Fruitfull Armenia հինգերորդ ամենամյա ֆորումի ընթացքում:

Նրա խոսքերով տվյալ ցուվանիշը Հայաստանում տարածաշրջանում ամենացածրն է, և այն պետք է բարձրացնել:

«Երկրում կա կայուն բանկային համակարգ, որը չի տուժել ճգնաժամի արդյունքում, կա վստահություն հաճախորդների կողմից, որն անհրաժեշտ է օգտագործել ֆինանսական մկջնորդության մակարդակի բարձրացման համար»,- ասաց Վարուդակիսը:

Նա նշեց,որ հայկական բանկերը ճգնաժամ են մտել լուրջ ներուժով, և արդյունքում առանձնապես չեն տուժել անբարենպաստ ակտիվներից:

«Հայկական բանկերն առողջ վարկային պորտֆել ունեն, լավ կապիտալիզացիա և լիկվիդայնություն, ինչպես նաև գործում է ուժեղ կարգավորում, որը նվազագույնի է հասցնում ռիսկերը»,- ասաց Վարուդակիսը՝ հստակեցնելով, որ չնայած սրան, անհրաժեշտ է բարելավել բանկային համակարգի աշխատանքը, բարձրացնել բանկերի լիկվիդայնությունն ու բանկերի հաշվետվության ավելի կոշտ պայմաններ ձևավորել:

Առավել արդիական հարցերի թվում Վարուդակիսը նշեց փոքր ու միջին ձեռներեցության ֆինանսավորման բարձրացման կարևորությունը, որը հայկական տնտեսության հիմքն է:

«Սրա համար անհրաժեշտ է բարձրացնել հասարակության իրազեկության մակարդակը, ինչպես նաև ընկերությունների ֆինանսական թափանցիկությունը, ինչը կհանգեցնի պոտենցիալ ներդրողների կողմից շահագրգռվածության աճի»,- ասաց ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավարը:

Նա նշեց նաև հիփոթեքային շուկայի զարգացման անհրաժեշտությունը՝ այս առումով ընդգծելով ստեղծված Ազգային հիփոթեքային ընկերության դերը:

ՀՀ ՀՆԱ ծավալը, օպերատիվ վիճակագրական տվյալներով, 2009 թ.-ի հունվար- հոկտեմբերին կրճատվել է 17,5 տոկոսով: ՀՆԱ-ն հաշվետու ժամանակահատվածում 2466,3 մլրդ դրամ է կազմել ($6366,4 մլն): -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև