ՎԶԵԲ-ի բիզնես խմբի տնօրենը կայցելի Հայաստան նոյեմբերի 24-25-ը

23.11.2009 14:58
ՎԶԵԲ-ի բիզնես խմբի տնօրենը կայցելի Հայաստան նոյեմբերի 24-25-ը

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հարավարևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի գծով Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի բիզնես խմբի տնօրեն Օլիվյե Դեկամպը (Olivier Descamps) կայցելի Հայաստան նոյեմբերի 24-25-ը, երկուշաբթի հաղորդում է ՎԶԵԲ-ի մամուլի ծառայությունը:

«Երկու օր տևողությամբ այցի ժամանակ Դեկամպը կհանդիպի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի, ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի, Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի և Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հետ», - ասվում է երկուշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրած տեղեկատվության մեջ:

ՎԶԵԲ-ի բիզնես խմբի տնօրենը կհանդիպի նաև միջազգային ֆինանսական հաստատությունների, դիվանագիտական և դոնորային համայնքի ներկայացուցիչների, ինչպես նաև ՎԶԵԲ-ի ներդրումներից օգտվող մի քանի ընկերությունների ու բանկերի հետ:
Տեղեկատվության համաձայն՝ երկօրյա այցի ընթացքում Դեկամպը կվերահաստատի ՎԶԵԲ-ի հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի տնտեսության և ֆինանսական ոլորտի զարգացմանը և խթանելու շարունակական բարեփոխումները:

Բիզնես խմբի տնօրենը նաև կքննարկի մի շարք ծրագրեր, որոնք ՎԶԵԲ-ը մտադիր է իրականացնել Հայաստանում 2010 թ.-ին

ՎԶԵԲ-ը Հայաստանում խոշորագույն ներդրողներից մեկն է: 2009 թ.-ի սկզբից ՎԶԵԲ-ը 50 միլին եվրո արժողությամբ մի շարք ծրագրեր է իրականացրել էներգետիկ, կորպորատիվ և ֆինանսական հատվածներում: Իրականացվող ծրագրերի արդյունքում 2009 թ.-ի վերջին ներդրումների մասին ՎԶԵԲ-ի պայմանավորվածությունները կհասնեն շուրջ 100 միլիոն եվրոյի:

Մինչ օրս ՎԶԵԲ-ը ներդրել է ավելի քան 335 միլիոն եվրո Հայաստանի տնտեսության տարբեր հատվածների ավելի քան 70 ծրագրերի իրականացման համար:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև