Հայաստանի պետական պարտքը 2020 թվականին կգերազանցի ՀՆԱ-ի 60%-ը և կշարունակի աճել 2021 թվականին՝ հասնելով ՀՆԱ-ի մոտ 69%–ի

20.11.2020 20:49
Հայաստանի պետական պարտքը 2020 թվականին կգերազանցի ՀՆԱ-ի 60%-ը և կշարունակի աճել 2021 թվականին՝ հասնելով ՀՆԱ-ի մոտ 69%–ի

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի./ԱՌԿԱ/. ԱՄՀ–ի  կանխատեսմամբ կառավարության պարտքը 2020 թվականին կգերազանցի ՀՆԱ-ի 60 տոկոսը։ Այս մասին ասվում է ԱՄՀ-ի Ստենդ-բայ մեխանիզմով աջակցվող ծրագրի շրջանակում իրականացվող երրորդ հերթական ստուգման ամփոփման մեջ։

Ինչպես նշվում է մամուլի հաղորդագրության մեջ,ակնկալվում է, որ կառավարության պարտքը 2020 թվականին կգերազանցի ՀՆԱ-ի 60 տոկոսը, և կշարունակի աճել 2021 թվականին՝ հասնելով ՀՆԱ-ի մոտ 69 տոկոսի։

«ԱՄՀ-ի աշխատակազմը ողջունում է հարկաբյուջետային կայունությունն ապահովելու՝ իշխանությունների միանշանակ վճռականությունը, որն ուղղորդվում է իշխանությունների ֆիսկալ կանոնով, չնայած նրանց առջև ծառացած ճնշումներին», – նշվում է հաղորդագրության մեջ։

ԱՄՀ–ից նշում են, որ այս առումով՝ իշխանությունները լրացուցիչ թափ են հաղորդելու պետական եկամուտների հավաքագրման ջանքերին՝ ձեռնարկելով հարկային քաղաքականության և վարչարարության միջոցառումներ, միևնույն ժամանակ զսպելով ընթացիկ ծախսերը և երաշխավորելով առաջնահերթ ծախսերը։

«Արդյունքում՝ սպասվում է, որ կենտրոնական կառավարության պարտքն աստիճանաբար կնվազի միջնաժամկետ հատվածում՝ 2026 թվականին դառնալով ՀՆԱ-ի 60 տոկոսից պակաս», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև