Հայաստանի խորհրդարանն ընդունեց 2010թ. պետբյուջեի նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի խորհրդարանը հինգշաբթի ընդունեց 2010թ. պետբյուջեի նախագիծը:

Բյուջեի ընդունմանը «կողմ» քվեարկեց 82 պատգամավոր, «Դաշնակցություն» և «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցությունների 16 պատգամավորները քվեարկեցին «դեմ», մեկը՝ «ձեռնպահ»։

Համաձայն ընդունված 2010 թվականի պետբյուջեի` ընդհանուր եկամուտները կկազմեն 742 միլիարդ դրամ, ծախսերը՝ 935,5 միլիարդ դրամ, դեֆիցիտը` 163,4 միլիարդ։

Բյուջեում տնտեսական աճը նախատեսված է 1,2 տոկոս, գնաճը՝ 4±1,5% մակարդակով։
Բյուջեի լրացված նախագծում ներառվել են պատգամավորների առաջարկները, որոնք հնչեցվել են խորհրդարանում քննարկումների ժամանակ, ինչպես նաև սրբագրումներ են կատարվել` կապված արտարժույթի փոխարժեքի փոփոխության և մակրոտնտեսական իրավիճակի հետ:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա բանկը տպավորիչ ցուցանիշներով ամփոփել է 2025 թվականը (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկը բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում տպավորիչ ցուցանիշներով ամփոփել է 2025 թվականն ու նոր նշաձողեր սահմանել ընթացիկ տարվա համար։

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ դոլարի փոխարժեքը նվազել է․ ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի հունիսի 5-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,  հունիսի 4-ի համեմատ նվազել է 0.05 կետով՝ կազմելով 368.54 դրամ

Հաճախորդների շնորհակալության օր Գյումրիում․ IDBank (ՎԻԴԵՈ)

IDBank-ի՝ հաճախորդներին անառիթ շնորհակալություն հայտնելու և անակնկալներ մատուցելու օրն այս անգամ Գյումրիի մասնաճյուղում էր

Եվրոյի և դոլարի փոխարժեքը բարձրացել է, ռոււբլին՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը ևս բարձրացել է 0․14 կետով և կազմել 429․12 դրամ, իսկ ռուբլին նվազել է 0․0645 կետով և կազմել 5․0629 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img