ՀՀ առևտրային բանկերը 2013 թ.-ի II եռամսյակում պետբյուջե են վճարել 22 մլրդ դրամ

29.07.2013 14:54
ՀՀ առևտրային բանկերը 2013 թ.-ի II եռամսյակում պետբյուջե են վճարել 22 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների ցուցակում 2013 թվականի II եռամսյակի արդյունքներով ընդգրկվել է 21 առևտրային բանկ, որոնք պետբյուջե են վճարել մոտ 22  մլրդ դրամ, հայտնում է Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ):

ՊԵԿ–ի տվյալների համաձայն, բանկերի կողմից վճարված բոլոր հարկերի կառուցվածքում  հարկային մարմինները բանկերից հավաքել են ավելի քան 21,9 մլրդ դրամ, իսկ մաքսային մարմինները՝ 97,9 մլն դրամ:

Միաժամանակ բանկերին հաշվետու ժամանակահատվածում բաժին է ընկել Հայաստանի հազար խոշորագույն հարկատուների կողմից վճարած հարկերի ընդհանուր ծավալի 7 տոկոսը:

Առաջատարների թվում են ՎՏԲ–Հայաստան Բանկը (ավելի քան 2,9 մլրդ դրամ՝ 14-րդ տեղ), HSBC բանկ Հայաստանը (մոտ 2,8 մլրդ դրամ՝ 15-րդ տեղ), ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ (ավելի քան 2,1  մլրդ դրամ՝ 22-րդ տեղ),Արդշինինվեստբանկը (ավելի քան 1,8 մլրդ դրամ` 23–րդ տեղ), ինչպես նաև Ամերիաբանկը (մոտ 1,8 մլրդ դրամ` 25–րդ տեղ)։

Առաջին հարյուր խոշոր հարկատուների թվում են նաև Յունիբանկը  (մոտ 1,7 մլն դրամ, 29-րդ տեղ), Արարատբանկը (մոտ 1,2 մլրդ դրամ՝ 41-րդ տեղ), Ինեկոբանկը (ավելի քան 1,1 մլրդ դրամ՝ 45-րդ տեղ), Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի Խումբը  (շուրջ 969,1 մլն դրամ, 56-րդ տեղ), Հայբիզնեսբանկը (մոտ 848  մլն դրամ, 67-րդ տեղ) ևԿոնվերս բանկը (մոտ 756,3 մլն դրամ, 78-րդ տեղ)։

Ընդհանուր առմամբ, Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուները 2013թ. երկրորդ  եռամսյակում պետբյուջե են վճարել ավելի քան 313,8 մլրդ դրամ՝ 2012 թվականի երկրորդ եռամսյակի 261,9 մլրդ դրամի դիմաց: ($1 – 410,77 դրամ): –0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև