ՀՀ կառավարությունը մոտ 10,4 մլրդ դրամով կրճատում է պետբյուջեի պակասուրդը և ծախսերը

21.07.2016 17:51
ՀՀ կառավարությունը մոտ 10,4 մլրդ դրամով կրճատում է պետբյուջեի պակասուրդը և ծախսերը

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի կայացած նիստի ժամանակ որոշել է կրճատել պետբյուջեի պակասուրդը և ծախսերը մոտ 10,4 մլրդ դրամով: Դա հնարավոր է դարձել փոխանցումների կրճատման հետ կապված առաջարկների շնորհիվ, որոնք կայացվել են պետբյուջեի իրականացումը ապահովելու նպատակով:

Հայաստանի ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի առաջարկով 142 ծառայողական ավտոմեքենաների պահպանման համար ծախսերի կրճատման հաշվին տնտեսվել է մոտ 91 մլն դրամ (կես տարվա ցուցանիշ):

Երկրի գլխավոր ֆինանսական փաստաթուղթն ընդունվել է Ազգային Ժողովի կողմից 2015 թ.-ի դեկտեմբերի 9-ին: Պետբյուջեի ծախսերի հոդվածը նախատեսված է 1 տրլն 377 մլրդ դրամի չափով (ծախսերի/ՀՆԱ-ի հարաբերակցությունը 25,3%), իսկ եկամուտը նախատեսված է 1 տրլն 186,3 մլրդ դրամի չափով (եկամուտ/ՀՆԱ հարաբերակցությունը 21,8%)` 197 մլրդ դրամի պակասուրդի պարագայում (պակասուրդ-ՀՆԱ հարաբերակցությունը` 3,5 տոկոս): Պետական բյուջեի համաձայն, եկամուտների հոդվածում հարկերը և տուրքերը կկազմեն 1 տրլն 123 մլրդ դրամ ($1 - 476,56 դրամ): -0-

 

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև