ՎՏԲ-Հայաստան Բանկը երիտասարդ գիտնականների համար հիփոթեքային վարկի դիմումների նշանակալի հոսք է գրանցում

12.08.2011 17:38
ՎՏԲ-Հայաստան Բանկը երիտասարդ գիտնականների համար հիփոթեքային վարկի դիմումների նշանակալի հոսք է գրանցում

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի. /ԱՌԿԱ/. 2011թ.-ի հուլիսից սկսած՝ ՎՏԲ Հայաստան Բանկում «Մատչելի բնակարան երիտասարդ գիտնականներին և ստեղծագործական միությունների անդամներին» ծրագրի շրջանակներում հիփոթեքային վարկի դիմումների նշանակալի հոսք է նկատվում:

ԵՊՀ շրջանավարտների միավորման կողմից 2011թ. տարեսկզբին «Մատչելի բնակարան երիտասարդ գիտնականներին և ստեղծագործական միությունների անդամներին» բնակարանային ապահովության սոցիալական  ծրագրի շահառուներին հիփոթեքային վարկեր տրամադրելու նպատակով հայտարարված մրցույթում հաղթող էր ճանաչվել «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ:

«Հիփոթեքային վարկը «Մատչելի բնակարան երիտասարդ գիտնականներին և ստեղծագործական միությունների անդամներին» ծրագրի շրջանակներում ունի բավականին մեծ պահանջարկ ազգաբնակչության շրջանում, որի մասին վկայում է հենց  հաճախորդների դիմումների քանակը: Տվյալ պահին Բանկն ընդունում է վարկի տրամադրման նախնական որոշումներ, և չնայած նրան, որ վարկը տրամադրվելու է շենքի 20% կառուցապատման ժամանակ, Բանկն արդեն հաստատել է մի շարք դիմումներ»,- հաղորդագրության մեջ մեջբերվում է Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արտակ Խաչատրյանի խոսքը։

Համաձայնագրի շրջանակներում ՎՏԲ-Հայաստան բանկը տրամադրում է հիփոթեքային վարկեր հետևյալ պայմաններով` մարման ժամկետը`10-ից 20 տարի, տարեկան տոկոսադրույքը` մինչև 9.5%, նվազագույն կանխավճարը`  սկսած 20%-ից։ Միաժամանակ որպես գրավ որպես գրավ է ծառայում կառուցվող անշարժ գույքը:

ՎՏԲ-Հայաստան բանկում դիմումներն ուսումնասիրվում են ծրագրի մասնակիցների ցուցակով, որը հաստատել է «ԵՊՀ շրջանավարտների միավորում» Հասարակական կազմակերպությունը:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է Երևան քաղաքի Պարույր Սևակի 8 հասցեում (ՀՀ ԳԱԱ Ա. Լ. Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի հարևանությամբ) կառուցել բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքային համալիր, որի բնակարանները շուկայականից անհամեմատ ցածր գներով տրամադրվելու են Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի երիտասարդ գիտնականներին և Հայաստանի Հանրապետության երիտասարդ ստեղծագործողներին (գրողներ, նկարիչներ, թատերական գործիչներ):

ՎՏԲ-Հայաստան Բանկը ծրագրի շահառուներին իր կողմից սահմանված պայմաններով առաջարկում է նաև կուտակային ավանդների ծառայություններ, որը թույլ կտա շահառուի վարկունակության գնահատման ժամանակ հաշվի առնել նաև վերջինիս կողմից ավանդային հաշվին կատարված վճարումների պատմությունը:
ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ.-ի ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ-ն հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա պահին բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում՝ 68 մասնաճյուղ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև