Հայաստանում սպառողական զամբյուղը III եռամսյակում նվազել է 13,5 %-ով՝ հասնելով 53,8 հազար դրամի

01.11.2011 16:11
Հայաստանում սպառողական զամբյուղը III եռամսյակում նվազել է 13,5 %-ով՝ հասնելով 53,8 հազար դրամի

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում սպառողական զամբյուղի արժեքը երրորդ եռամսյակում, 2011 թ.-ի երկրորդ եռամսյակի համեմատ, նվազել է 13,5 տոկոսով և սեպտեմբերի վերջի դրությամբ կազմել ամսական 53 804,2 դրամ: Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից:

Վիճակագրական տվյալների համաձայն՝ սպառողական զամբյուղում ներառված ապրանքների նվազագույն քանակի արժեքը երրորդ եռամսյակում կազմել է ամսական 30397,8 դրամ՝ հունիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում, նախորդ եռամսյակի համեմատ, կրճատվելով 13,6 տոկոսով:

Սպառողական զամբյուղում ներառված են այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են հացը (Հայաստանում հացի նորման մեկ հոգու համար կազմում է ամսական 3351,5 դրամ), մսամթերքը (7800,4 դրամ), կարտոֆիլը (1605,3 դրամ), միրգը (3885,4 դրամ), շաքարավազը (643,1 դրամ), կաթնամթերքը (5965,8 դրամ), հավկիթը (871,4 դրամ), բուսական յուղը (511,3 դրամ), ձուկը (1925,8 դրամ), մարգարինը (318,5 դրամ) և այլ մթերքներ: (1 դոլարը 379,59 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև