Հարուստ երկրները չպետք է հակաճգնաժամային օգնություն ակնկալեն ոչ հարուստներից. ՀԲ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ճգնաժամի մեջ գտնվող Արևմուտքի երկրները չպետք է հույս ունենան, որ ինչ-որ մեկը կլուծի նրանց ֆինանսատնտեսական խնդիրները: Այս մասին երեքշաբթի հայտարարել է Համաշխարհային բանկի նախագահ Ռոբերտ Զելիկը:

«Եվրոպան պետք է լուծի իր խնդիրները, Միացյալ Նահանգներն՝ իր խնդիրները, Ճապոնիան՝ իր խնդիրները», – ասել է նա լրագրողների համար կազմակերպված ճեպազրույցի ժամանակ, որը նվիրված էր աշխարհի գերտերությունների «մեծ քսանյակի» գագաթնաժողովին և անցկացվում էր հեռուստա-ասուլիսի ռեժիմում:

Ինչ վերաբերում է զարգացող և անցումային երկրներին, ապա Զելիկի կարծիքով՝ «լավագույն բանը, ինչը նրանք կարող են անել՝ շարունակել իրենց տնտեսական աճին աջակցության ռազմավարությունը»: «Նրանք հիմա լույսի շող են ընդհանուր պատկերում, իսկապես ընդհանուր հետաքրքրվածություն ունեն այն բանում, որպեսզի Եվրոպան, ԱՄՆ-ն և Ճապոնիան ամբողջովին առողջանան», – ասել է ՀԲ նախագահը:

Նրա կարծիքով՝ զարգացող և անցումային երկրների մասնակցությունը հակաճգնաժամային ծրագրերում, օրինակ՝ Արժույթի միջազգային հիմնադրամի գծով, «կարող է կառուցողական լինել»: Միաժամանակ Զելիկը չի կարծում, «թե, օրինակ, եվրագոտում մարդիկ պետք է փրկություն ակնկալեն չինացիներից, երբ Չինաստանում բնակչության մեկ անձին բաժին հասնող եկամուտը կազմում է շուրջ 4 հազար դոլար, իսկ Եվրոպայում՝ շուրջ 38 հազար դոլար»: Մասնագետի խոսքերով՝ «ակնհայտ է», որ «Եվրոպայի խնդիրների լուծման գործում հիմնական գործող անձինք պետք է եվրոպացիները լինեն»: Իսկ մյուսները «պատրաստ կլինեն օգնել առաջին հերթին ԱՄՀ-ի նման միջազգային կազմակերպությունների մեխանիզմների միջոցով», – ավելացրել է նա:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հաճախորդների շնորհակալության օր Գյումրիում․ IDBank (ՎԻԴԵՈ)

IDBank-ի՝ հաճախորդներին անառիթ շնորհակալություն հայտնելու և անակնկալներ մատուցելու օրն այս անգամ Գյումրիի մասնաճյուղում էր

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան մայիսին աճել է 27,4%–ով՝ գերազանցելով 478,8 մլրդ դրամը․ Հայաստանի ֆոնդային բորսա

Բորսայական առևտրի ծավալը աճել է հաշվետու ամսում աճել է 960%-ով՝ գերազանցելով 2,1 մլրդ դրամը։ Բաժնետոմսերով կնքվել է 153 գործարք

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են․ ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թ․-ի հունիսի 3-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ հունիսի 2-ի համեմատ նվազել է 0.01 կետով՝ կազմելով 368.52 դրամ

Եվրոյի և ռուբլու փոխարժեքն աճել է, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 1,46 կետով և կազմել 426,15 դրամ, ռուբլին աճել է 0,0966 կետով և կազմել է 5,1181 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img