Հայկական բանկերի կողմից ռեզիդենտ ձեռնարկությունների վարկավորման ծավալը սեպտեմբերին աճել է 3,1%-ով և կազմել 674,5 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ առևտրային բանկերի կողմից ռեզիդենտ ձեռնարկություններին տրամադրած վարկերի ծավալն ընթացիկ տարվա սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, աճել է 3,1 տոկոսով և կազմել շուրջ 674,5 մլրդ դրամ, նշվում է ՀՀ ԿԲ կայքում:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ձեռնարկություններին տրամադրված դրամական վարկերի ծավալը սեպտեմբերին, անցած ամսվա համեմատ, աճել է 3,5 տոկոսով և կազմել շուրջ 154,2 մլրդ դրամ, իսկ արտարժույթով վարկերինը ավելացել է 3 տոկոսով և կազմել 520,2 մլրդ դրամ:

Աղբյուրի համաձայն՝ մասնավոր ձեռնարկություններին դրամով տրամադրված վարկերը սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, ավելացել է 3,6 տոկոսով և կազմել 151,9 մլրդ դրամ, իսկ արտարժույթով՝ 3,2 տոկոսով՝ կազմելով ավելի քան 502,5 մլրդ դրամ:

Միաժամանակ պետական ձեռնարկություններին դրամով տրամադրված վարկերը կրճատվել են 1,1 տոկոսով՝ կազմելով 2,4 մլրդ դրամ, իսկ արտարժույթով՝ 3,6 տոկոսով՝ կազմելով 17,7 մլրդ դրամ ($1 – 378,96 դրամ է):  –0—

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

Հայաստանում մայիսին գրանցվել է 4,2% գնաճ

Մայիսին, նույն տարվա ապրիլի համեմատ, արձանագրվել է 0,8% գնանկում

ՀՀ ֆինանսների նախարարը պարզաբանել է Հայաստանի պետական պարտքի ավելացման պատճառը

Հայաստանի պետական պարտքը 2025 թվականին, 2024 թվականի համեմատ, աճել է 8,8%-ով, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

ՀՀ ԿԲ նախագահը նշել է ոսկու գների աճի ֆենոմենները

Ոսկու գների աճի հետևում մի քանի ֆենոմեն է թաքնված, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img