Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը «Գազպրոմբանկի» առաջին փոխնախագահ է նշանակվել

06.12.2011 16:55
Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը «Գազպրոմբանկի» առաջին փոխնախագահ է նշանակվել

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը «Գազպրոմբանկ» ԲԲԸ առաջին փոխնախագահ է նշանակվել, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց հայ-ռուսական «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ («Գազպրոմ» ընկերության դուստր ձեռնարկություն) մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը:

Ըստ նրա՝ նշանակման հրամանագիրը ստորագրվել է դեկտեմբերի 2-ին:

Մինչ քաղաքապետ նշանակվելը Կարապետյանը «ՀայՌուսգազարդ» ընկերության (բաժնետերերն են՝ «Գազպրոմ» ԲԲԸ-ն և ՀՀ կառավարությունը) գլխավոր տնօրենն էր, որը Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի տեղաբաշխման և մատակարարման մենաշնորհային իրավունք ունի:

1990թ.-ին հիմնված «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ն նույնանուն խմբի գլխավոր բանկն է , որը համախմբում է բանկային, նավթաքիմիական և մեդիա-ակտիվները (Գազպրոմբանկի խումբ):

Գազպրոմբանկն ուժեղ դիրքեր է զբաղեցնում ռուսական և միջազգային ֆինանսական շուկաներում՝ լինելով կորպորատիվ պարտատոմսերի թողարկումների տեղաբաշխման և կազմակերպման, ակտիվների կառավարման, մասնավոր բանկային սպասարկման ոլորտի, ներդրումային բանկինգի կորպորատիվ ֆինանսավորման և այլ բնագավառների գծով ռուսական առաջատարներիցը: Նրա  հաճախորդների թվում են շուրջ 3 մլն ֆիզիկական և շուրջ 45 հազար իրավաբանական անձինք:

Գազպրոմբանկը 43 մասնաճյուղ և հինգ դուստր ու կախված բանկեր ունի, մասնակցում է երեք արտերկրի բանկերի կապիտալում:--0--


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post