ԱՄՀ-ն կոչ է անում Հայաստանին արագացնել տնտեսական բարեփոխումների իրականացման տեմպերը. Տոլոսա

15.12.2011 17:29
ԱՄՀ-ն կոչ է անում Հայաստանին արագացնել տնտեսական բարեփոխումների իրականացման տեմպերը. Տոլոսա

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) կոչ է անում Հայաստանին արագացնել հանրապետությունում գործարար միջավայրի բարելավմանն ուղղված բարեփոխումների իրականացման տեմպերը, հայտարարել է ՀՀ-ում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում:

«Կարծում ենք, որ բարեփոխումները կարևոր են, և մենք ուրախ ենք, որ որոշ բարեփոխումներ հանգեցրել են Հայաստանի գործարար միջավայրի որոշակի բարելավմանը: Սակայն մենք նաև կարծում ենք, որ հարկավոր է ավելի շատ բան անել», - նշել է Տոլոսան:

Նրա խոսքերով՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետ կապված հոռետեսական կանխատեսումներն ու տարածաշրջանի բարդ աշխարհաքաղաքական իրավիճակը պետք է ավելի շատ խթանեն Հայաստանի իշխանություններին՝ անհրաժեշտ բարեփոխումների իրագործման գործընթացն արագացնելու համար: «Հայաստանն այլևս չպետք է հաշտվի բիզնեսի ոլորտում գոյություն ունեցող իրավիճակի հետ», - ասել է նա:

Տոլոսան անդրադարձել է նաև Եվրոպայում առկա ֆինանսատնտեսական խնդրին՝ նշելով, որ Հայաստանի վրա առանձնահատուկ ազդեցություն դեռևս չի նկատվում, քանի որ այդ գործընթացները դեռևս բացասական ազդեցություն չեն ունեցել Ռուսաստանի և հումքի համաշխարհային գների վրա, սակայն բացասական ազդեցության սպառնալիքը դեռևս պահպանվում է:

«ԱՄՀ-ի կանխատեսումներով`Հայաստանում հաջորդ տարի տնտեսության աճը կկազմի 4 տոկոս, սակայն Եվրոպայում ընթացող գործընթացները կնպաստեն այն բանի ռիսկերի ավելացմանը, որ Հայաստանը կհասնի այդ թվին», - ավելացրել է նա:

ԱՄՀ ներկայացուցիչը նաև նշեց, որ եթե հաջորդ տարի խորհրդարանական ընտրություններից հետո երկրում քաղաքական անկայունություն առաջանա, ապա դա ևս կարող է բացասաբար ազդել երկրի տնտեսության վրա:

ԱՄՀ-ին Հայաստանի պարտքը 2011 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 735մ8 մլն դոլար (երկրի արտաքին պարտքի տեսակարար կշռի 22,6 տոկոսը)՝ տարեսկզբի համեմատ ավելանալով 7,4 տոկոսով:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post