Հայաստանի կենսաթոշակային բարեփոխումների արդյունքը միլիարդավոր դրամի տնտեսումը եղավ. վարչապետ

16.12.2011 17:17
Հայաստանի կենսաթոշակային բարեփոխումների արդյունքը միլիարդավոր դրամի տնտեսումը եղավ. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում 2011թ.-ին իրականացված կենսաթոշակային բարեփոխումների արդյունքը մի քանի միլիարդ դրամ տնտեսելու հնարավորությունը եղավ, հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Մենք բացահայտեցինք հին համակարգի պակասորդները, առաջին հերթին՝ հաշվետվության ոլորտում, և այն ծրագիրը, որը մշակվել է 2011թ.-ին և լիովին կիրառվելու է 2012թ.-ին, մեզ հնարավորություն տվեց ընթացիկ տարում մի քանի մլրդ դրամ տնտեսել»,- ուրբաթ տարեկան կենսաթոշակային համաժողովի ժամանակ ասաց նա:

Սարգսյանը նշեց, որ մի կողմից էապես կրճատվել են կոռուպցիոն ռիսկերը, իսկ մյուս կողմից՝ այսուհետ բացառվելու են կրկնակի հաշվետվության (թոշակառուների) դեպքերը: «Դա տարեկան բարեփոխումների էական և զգալի արդյունքն է, և մենք վստահ ենք, որ 2012-2013թթ.-ին քաղաքացիներն այն բանի ականատեսը կդառնան, որ կենսաթոշակային բարեփոխումները չափազանց դրական արդյունք են տալիս»,- ընդգծեց վարչապետը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանն իր հերթին ասաց, որ ընթացիկ տարվա ընթացքում տնտեսված միջոցներն ուղղվել են քաղաքացիների տարբեր սոցիալապես անապահով կատեգորիաների վճարումների չափերը բարձրացնելուն: «Հաջորդ տարի և այսուհետ այդ աշխատանքները կշարունակվեն, և դրանց արդյունքներն ակնհայտ կլինեն մեր քաղաքացիների համար»,- ավելացրեց նա:

Խոսելով «էլեկտրոնային կենսաթոշակ» համակարգի մասին՝ նախարարը պարզաբանեց, որ այն մեթոդների և տեխնոլոգիաների կիրառման համատեքստում համանման տեղեկատվական բազաների նոր խոսքն է: «Մենք կարևորում ենք իրենց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ քաղաքացիների իրազեկվածությունը, քանի որ այդ դեպքում այդ խնդիրները լուծելի են դառնում»,- ընդգծեց նա:

«Էլեկտրոնային կենսաթոշակ» միասնական կենտրոնացված տեղեկատվական համակարգն ապահովում է  կենսաթոշակների վճարման և նշանակման բոլոր փուլերի լիարժեք ավտոմատացում ու հուսալի հսկողություն: Այն առավելապես պաշտպանված տեղեկատվական համակարգ է, որն օժտված է որոշումներ կայացնելու հնարավորություններով, և որտեղ մարդկային գործոնը նվազագույնի է հասցված:

Հաջորդ տարվա խնդիրների համատեքստում Գրիգորյանը նշեց, որ իշխանությունները պարտավորվում են առավելապես արդյունավետ անցկացնել նոր գործիքների ներմուծման աշխատանքները: «2012թ.-ին աշխատողների վերապատրաստման, տեխնիկական արդիականացման, հասարակական իրազեկման ուղղությամբ լայնածավալ աշխատանք է սպասում»,- ասաց նա:

Կենսաթոշակային բարեփոխումների գործընթացը Հայաստանում մեկնարկել է 2011թ.-ի հունվարի 1-ից՝ կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման միջոցով: 2014թ.-ի հունվարի 1-ից երկրում կուտակային կենսաթոշակային համակարգը կներդրվի պարտադիր կարգով, որում կներառվեն 1974թ.-ի հունվարի 1-ից հետո ծնված բոլոր քաղաքացիները: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post