ՀՀ վարկային կազմակերպությունների վարկային ներդրումները և լիզինգային գործառնությունները դեկտեմբերի 31-ի դրությամբ աճել են 40,6%-ով՝ մինչև 100,7 մլրդ. դրամ

05.03.2012 13:12
ՀՀ վարկային կազմակերպությունների վարկային ներդրումները և լիզինգային գործառնությունները դեկտեմբերի 31-ի դրությամբ աճել են 40,6%-ով՝ մինչև  100,7 մլրդ. դրամ

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարկային կազմակերպությունների վարկային ներդրումները և լիզինգային գործառնությունները 2011թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել են 100,7 մլրդ. դրամ՝ 2010թ. դեկտեմբերի 31-ի համեմատ աճելով  29,1 մլրդ. դրամով կամ 40,6%-ով:  

«ԱՌԿԱ» գործակալության իրականացրած վերլուծության համաձայն՝ չորրորդ եռամսյակում վարկային ներդրումների մեծությամբ առաջատարն է Ազգային Հիփոթեքային Ընկերությունը, որի մասնաբաժինը կազմում է Հայաստանի ՎԿ բոլոր վարկային ներդրումների մոտ 14,22%-ը: Այդպիսով՝ դեկտեմբերի 31-ի դրությամբ ընկերության վարկային ներդրումները, ներառյալ լիզինգային գործառնությունները, կազմել են մոտ 14,3 մլրդ. դրամ՝ 2010թ. միևնույն ժամանակահատվածի համեմատ աճելով 59,8%.-ով:

Վարկային ներդրումների և լիզինգային գործառնությունների ծավալով առաջատար հնգյակում ներառվել են նաև՝ Ֆինքան՝ 13,5 մլրդ. դրամ, աճը՝ 49% (համախառն ակտիվներում մասնաբաժինը՝ 13,39%), Արեգակը՝ մոտ 9,6 մլրդ. դրամ, աճը՝  15,1% (9,52%), Նորվիկը՝ 9,4 մլրդ. դրամ, աճը՝ 10,9% (9,33%) և ԱԳԲԱ Լիզինգը՝ ավելի քան 6,1 մլրդ. դրամ, աճը՝ 32,5% (6,07%):

2011թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանում գործել է 32 վարկային կազմակերպություն՝ 77 մասնաճյուղով: ($1 – 388,93 դրամ): –0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post