Archives by Month:

Calendar:

  • Calendar

    March 2012
    M T W T F S S
     1234
    567891011
    12131415161718
    19202122232425
    262728293031  
  • Archive for March 6th, 2012

    ՀՀ ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 8 %

    Tuesday, March 6th, 2012

    ՀՀ ԿԲ խորհուրդը երեքշաբթի նիստի ժամանակ որոշում է ընդունել անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 8 տոկոսի մակարդակում, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

    Հունաստանի չվերահսկվող դեֆոլտի դեպքում եվրագոտու կորուստները կգերազանցեն 1 տրիլիոն եվրոն. վարկատուներ

    Tuesday, March 6th, 2012

    Հունաստանի պետական պարտավորությունների գծով չվերահսկվող դեֆոլտը եվրագոտու համար կարող է արժենալ ավելի քան 1 տրիլիոն եվրո, ինչպես նաև այն կարող է հանգեցնել նրան, որ Իսպանիայի և Իտալիայի կառավարությունները ստիպված լինեն դիմել միջազգային վարկատուներին ֆինանսական օգնություն ստանալու համար, հաղորդում է Ռոյթեր գործակալությունը՝ հղում անելով Ֆինանսների միջազգային ինստիտուտի (Institute of International Finance, IIF) գաղտնի զեկույցին:

    Արտարժույթի ներբանկային շուկայում Հայաստանի առևտրային բանկերը նախորդ շաբաթ ավելի քան 85,8 մլն դոլար են ձեռք բերել

    Tuesday, March 6th, 2012

    Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում փետրվարի 27-ից մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել շուրջ 85,8 մլն դոլար՝ 1 դոլարի դիմաց 388,25 դրամ միջին կշռված փոխարժեքով, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

    ՀՀ ֆինանսների նախարարությունը 750 մլն դրամ ծավալով երկարաժամկետ պետական պարտատոմսեր է հետ գնել

    Tuesday, March 6th, 2012

    ՀՀ ֆինանսների նախարարությունը մարտի 6-ին 750 մլն դրամ ծավալով երկարաժամկետ գանձապետական պարտատոմսեր է հետ գնել:

    ՀՀ առևտրային բանկերի հաճախորդների բազան 2011թ.-ի դեկտեմբերին ավելացել է 2,7 տոկոսով և հասել 1 357 805-ի

    Tuesday, March 6th, 2012

    ՀՀ առևտրային բանկերի հաճախորդների բազան 2011թ.-ի դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, ավելացել է 2,7 տոկոսով և հասել 1 357 805 մարդու, նշվում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կայքում:

    Հայաստանում փետրվարին, հունվարի համեմատ, գները նվազել են 0,9%. Ազգային վիճակագրական ծառայություն

    Tuesday, March 6th, 2012

    Հայաստանում սպառողական գների ցուցիչը փետրվարին, 2012թ.-ի հունվարի համեմատ կրճատվել է 0,9 տոկոսով, երեքշաբթի հայտնեց ՀՀ ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը:

    Երևանում կկայանա ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների մամուլի ասուլիսը

    Tuesday, March 6th, 2012

    Չորեքշաբթի՝ մարտի 7-ին, ժամը 16:15-ին, «Արմենիա -Մարիոթ» հյուրանոցի «Փառանձեմ» դահլիճում կհրավիրվի ասուլիս՝ նվիրված Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչների՝ Երևան կատարելիք այցին: