Սեպտեմբերին հայկական դրամը 0,5%-ով ամրապնդվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ

03.10.2012 12:47
Սեպտեմբերին հայկական դրամը 0,5%-ով ամրապնդվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում արժույթի շուկայում ընթացիկ տարվա սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, արձանագրվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 0,5% անկում` սպառողական շուկայում գների 0,8% անկման պայմաններում։

Այդ մասին վկայում են Վիճակագրական ծառայության տվյալները։

Միաժամանակ 2012թ.–ի սեպտեմբերին, անցյալ տարվա սեպտեմբերի համեմատ, սպառողական գների 0,6 տոկոս աճն ուղեկցվել է դրամի հաշվարկային փոխարժեքի 3,3 տոկոս բարձրացմամբ:

Սեպտեմբերին միջին հաշվարկային փոխարժեքը 1 ԱՄՆ դոլարի դիմաց կազմել է 408,77 դրամ։ -0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև