Չինական բանկերը հրաժարվել են մեկնել Տոկիո՝ ԱՄՀ–ի համաժողովին մասնակցելու համար

03.10.2012 11:31
Չինական բանկերը հրաժարվել են մեկնել Տոկիո՝ ԱՄՀ–ի համաժողովին մասնակցելու համար

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Խոշոր չինական բանկերը հրաժարվել են մասնակցել Տոկիայում կայանալիք ԱՄՀ–ի և Համաշխարհային բանկի համաժողովին:  Խոսքը վերաբերում է Agricultural Bank of China–ին, Bank of Communications–ին և հավանաբար Bank of China–ին, տեղեկացնում է Reuters–ը` հղում անելով ամերիկյան ԶԼՄ–ներին։

Շուրջ 20 հազար հյուրերի մասնակցությամբ Համաշխարհային բանկի և ԱՄՀ–ի ներկայացուցիչների ամենամյա հանդիպման բոյկոտի պատճառ է դարձել Սենկակու կղզու համար տարածքային վեճերի պատճառով առաջացած ճապոնա-չինական հարաբերությունների վատացումը։

Պետք է նշել, որ ընդհարումը լուրջ ազդեցություն է թողնում երկու երկրների տնտեսական հարաբերությունների վրա։ Որոշ չինական ֆիրմաներ հրաժարվել են ճապոնական գործընկերների հետ համագործակցությունից։ Տոկիոյում արդեն հայտարարում են լուրջ վնասի մասին, սակայն տեղական քաղաքական գործիչները մտադիր չեն հրաժարվել իրենց սկզբունքային դիրքորոշումից։ Նախկինում Չինաստանը և Ճապոնիան տեղափոխել էին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 40–ամյա հոբելյանի տոնակատարությունը «առավել հարմար ժամանակի»։

Ճոպանիան տարածքային վեճեր ունի իր մի շարք հարևանների հետ։ ՉԺՀ–ի հետ ունեցած նշված խնդրի հետ մեկտեղ Տոկիոն պահանջներ է ներկայացնում ռուսական Հարավային Կուրիլներին, ինչպես նաև Լիանկուր կղզիներին, որոնք Համաշխարհային երկրորդ պատերազմից հետո գտնվում են Հարավային Կորեայի կազմում։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև