ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը փետրվարի 11-ին աճել է 0,11% և կազմել 480 դրամ $1 համար

11.02.2015 16:36
ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը փետրվարի 11-ին աճել է 0,11% և կազմել 480 դրամ $1 համար

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը  NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի գործարքներով, փետրվարի 11-ի արդյունքներով, նախորդ ցուցանիշի համեմատ, աճել է 0,11% և կազմել 480 դրամ $1 համար։

Ֆոնդային բորսայից «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրված տվյալների համաձայն` այսօր ԱՄՆ դոլարով իրականացվել է 6 գործարք` $750 հազ. (դրամային արտահայտությամբ` 360 մլն. դրամ)։ Միաժամանակ եվրոյով գործարքներ NASDAQ OMX Արմենիայում փետրվարի 11-ին չեն իրականացվել։

Փետրվարի 11-ի արդյունքներով միջին կշռված փոխարժեքներն են` $1 – 479,47 դրամ, €1 – 542,76 դրամ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև