ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը փետրվարի 27-ին նվազել է 0,42% և կազմել 478 դրամ $1 համար

27.02.2015 18:42
ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը փետրվարի 27-ին նվազել է 0,42% և կազմել 478 դրամ $1 համար

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը  NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի գործարքներով, փետրվարի 27-ի արդյունքներով, նախորդ ցուցանիշի համեմատ, նվազել է 0,42% և կազմել 478 դրամ $1 համար։

Ֆոնդային բորսայից «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրված տվյալների համաձայն` այսօր ԱՄՆ դոլարով իրականացվել է 7 գործարք` $1,2 մլն. (դրամային արտահայտությամբ` 573,6 մլրդ. դրամ)։Միաժամանակ եվրոյով գործարքներ NASDAQ OMX Արմենիայում փետրվարի 27-ին չեն իրականացվել։

Փետրվարի 27-ի արդյունքներով միջին կշռված փոխարժեքներն են` $1 – 478,76 դրամ, €1 – 537,12 դրամ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև