Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել շուրջ 72,3 մլն դոլար

15.06.2015 11:19
Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել շուրջ 72,3  մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում հունիսի 8–ից 12–ն ընկած ժամանակահատվածում բանկերը գնել են շուրջ 72,3  մլն դոլար՝ մեկ դոլարի դիմաց 475,9 դրամ միջին կշռված փոխարժեքով, հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել 80,6 մլն դոլար` 1 դոլարի դիմաց 477,04 փոխարժեքով,  մոտ 10 մլն եվրո` մեկ եվրոյի դիմաց 537,45 դրամ փոխարժեքով, և շուրջ 204,6 մլն ռուբլի` 1 ռուբլու դիմաց 8,68 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Բացի այդ, 2015թ.–ի հունիսի 1–ից 7–ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի` դրամով տրամադրած վարկերի ծավալը կազմել է շուրջ 31,6 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 39,7  մլն դոլար։ (1 դոլարը` 476,62 դրամ) –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև