Archives by Month:

Calendar:

  • Calendar

    June 2015
    M T W T F S S
    1234567
    891011121314
    15161718192021
    22232425262728
    2930  
  • Archive for June 15th, 2015

    Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը հունիսի 15–ին նվազել է 0,87%–ով և 1 դոլարի դիմաց կազմել 474,04 դրամ

    Monday, June 15th, 2015

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում հունիսի 15–ին իրականացված գործարքների արդյունքում, հունիսի 15–ի ցուցանիշի համեմատ, ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը նվազել է 0,87%–ով և 1 դոլարի դիմաց կազմել 474,04 դրամ։

    ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ նվազել է 0,92 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 475,7 դրամ

    Monday, June 15th, 2015

    Հունիսի 15–ի դրությամբ Հայաստանի արտարժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, հունիսի 12–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0,92 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 475,7 դրամ։

    ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ և Visa–ն հայտարարել են Visa payWave քարտերի թողարկման մասին

    Monday, June 15th, 2015

    ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ և Visa ընկերությունը հայտարարեցին Հայաստանում Visa payWave քարտերի թողարկման և սպասարկման մեկնարկը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

    Զիմբաբվեն շրջանառությունից կհանի տեղական արժույթը

    Monday, June 15th, 2015

    Զիմբաբվեի պահուստային բանկը (Reserve Bank of Zimbabwe), որը կատարում է երկրի կենտրոնական բանկի գործառույթները, տեղական դոլարի արժեզրկման պատճառով հունիսի 15–ին սկսել է արժույթը շրջանառությունից հանելու գործընթացը, հաղորդում է Փրայմը` հղում անելով Սինհուա գործակալությանը։

    Հայաստանի ԿԲ–ն 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր է տեղաբաշխել

    Monday, June 15th, 2015

    Հունիսի 15-ին տեղի է ունեցել 26 շաբաթ մարման ժամկետով պետական ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի. /ԱՌԿԱ/. (գանձապետական) կարճաժամկետ AMGT2614C154 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

    Հայաստանի միջազգային համախառն պահուստները 2015թ.–ի մայիսին ավելացել են 6,9 %–ով և 1 598,7 մլն դոլար կազմել

    Monday, June 15th, 2015

    Հայաստանի միջազգային համախառն պահուստները 2015թ.–ի մայիսին կազմել են 1 598,7 մլն դոլար` ամսվա ընթացքում ավելանալով 6,9 տոկոսով։ Այս մասին են վկայում Հայաստանի ԿԲ–ի նախնական տվյալները։

    NASDAQ OMX Արմենիայում նախորդ շաբաթ ԱՄՆ դոլարով իրականացված գործարքների ծավալը 9,75 մլն դոլար է կազմել

    Monday, June 15th, 2015

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում հունիսի 8–ից 12–ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ դոլարով իրականացված գործարքների համախառն ծավալը կազմել է 9,75 մլն դոլար` հունիսի 1–ից 5–ի ընթացքում գրանցված 9,4 մլն դոլարի դիմաց, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։

    Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել շուրջ 72,3 մլն դոլար

    Monday, June 15th, 2015

    Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում հունիսի 8–ից 12–ն ընկած ժամանակահատվածում բանկերը գնել են շուրջ 72,3 մլն դոլար՝ մեկ դոլարի դիմաց 475,9 դրամ միջին կշռված փոխարժեքով, հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։