«Յունիբանկը» կհամալրի կանոնադրական կապիտալը սովորական լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման արդյունքում

29.12.2015 12:34
«Յունիբանկը» կհամալրի կանոնադրական կապիտալը սովորական լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման արդյունքում

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Յունիբանկ» ԲԲԸ-ն

Կհամալրի կանոնադրական կապիտալը մոտ 1,1 մլրդ ՀՀ դրամով (տեղաբաշխման գնով` մոտ 2,4 մլրդ ՀՀ դրամ)` հասցնելով այն 14,1 մլրդ ՀՀ դրամի (տեղաբաշխման գնով` 15,5 մլրդ ՀՀ դրամ), հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ 2015թ.-ի դեկտեմբերի 24-ին հաջողությամբ ավարտվեց «Յունիբանկի» սովորական անվանական բաժնետոմսերի (UNIB) տեղաբաշխումը «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի հարթակում:

Տեղաբաշխման ընթացքում կնքվեց 186 գործարք, որոնց ընթացքում ընդհանուր առմամբ տեղաբաշխվեց 2,454,668,330 ՀՀ դրամ գումարի 10,672,471 հատ հասարակ անվանական բաժնետոմս:

Բանկը տեղաբաշխման էր ներկայացրել բաժնետոմսերը 100 ՀՀ դրամ անվանական արժեքով, տեղաբաշխման ընթացքում բաժնետոմսի գինը կազմեց 230 ՀՀ դրամ:

Հատկանշական է, որ «Յունիբանկ» ԲԲԸ-ն առաջին ընկերությունն է Հայաստանում, որը բորսայում նախնական հրապարակային առաջարկի (IPO) միջոցով իրականացրեց բաժնետոմսերի տեղաբաշխում:

Բաժնետոմսեր թողարկելու որոշումը պայմանավորված է «Յունիբանկի» զարգացման որակապես նոր մակարդակ ապահովելու և իրական ժողովրդական բանկ դառնալու ռազմավարությամբ:

Որպես բանկի բաժնետոմսերի մարքեթ-մեյկեր (շուկա ստեղծող) հանդես է գալիս «Արմենբրոկ» ընկերությունը: Այսօր «Յունիբանկի» սպասարկման ցանցը ներառում է 45 մասնաճյուղ և 50 պրոմո կետ: Բանկը սպասարկում է ավելի քան 300 հազար հաճախորդի: 2015թ.-ի դեկտեմբերին Moody's Investors Service միջազգային գործակալությունը հաստատեց Յունիբանկի վարկանիշը, կանխատեսումը թողնելով անփոփոխ` կայուն:

«Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի միակ բաժնետերը «Գլովերի Հոլդինգ Էլ Թի Դի»–ն է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել էբաց բաժնետիրական ընկերության։ Բանկի ակտիվները 2015 թվականի սեպտեմբերի վերջին կազմել են 156 մլրդ դրամ, պարտավորությունները` 135.3 մլրդ դրամ, կապիտալը` 20.7 մլրդ դրամ, վարկային ավանդները` 107.6 մլրդ դրամ։   -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև