Յունիբանկը նոր կայք է գործարկել ներդրողների համար

27.04.2016 17:26
Յունիբանկը նոր կայք է գործարկել ներդրողների համար

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի. /ԱՌԿԱ/. Յունիբանկը ստեղծել է corp.unibank.am կայքը հատուկ իր բաժնետերերի և ներդրողների համար, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Կայքում ներկայացված է համալիր տեղեկատվություն, որը հնարավորություն կտա ամբողջական պատկերացում կազմել բանկի ֆինանսական գործունեության, զարգացման ռազմավարության, թողարկված բաժնետոմսերի գնի մասին և ըտս այդմ կշռադատված որոշում ընդունել հետագա ներդրումների մասին: Կայքում կարելի է ծանոթանալ բանկի ֆինանսական արդյունքների, եռամսյակային և տարեկան հաշվետվությունների, գործունեության հիմնական ուղղությունների և բանկային համակարգում զբաղեցրած դիրքերի մասին:

Յունիբանկը օպերատիվ կերպով տեղեկացնում է իր գործունեության նշանակալի իրադարձությունների մասին և հրապարակում էական փաստեր, որոնք կարող են ազդեցություն ունենալ բանկի բաժնետոմսերի գնի վրա:

Կանոնավոր թարմացվում է բանկի պաշտոնական հայտարարությունների և նորությունների էջը:

Յունիբանկն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում բաժնետերերի և ներդրողների հետ հետադարձ կապի ապահովմանը և առաջարկում հարցերի և առաջարկությունների դեպքում դիմել բանկի Ներդրողների հետ հարաբերությունների վարչություն` [email protected]; (+374 10) 59 22 36:

Յունիբանկն առաջին ընկերությունն է Հայաստանում, որն իրականացրեց բաժնետոմսերի տեղաբաշխում նախնական հրապարակային առաջարկի (IPO) միջոցով և դրանք ցուցակեց NASDAQ OMX Armenia ֆոնդային բորսայի B հարթակում: Յունիբանկի ազատ շրջանառվող բաժնետոմսերի մասնաբաժինը կազմում է ոչ պակաս քան 10%: Յունիբանկի սպասարկման ցանցը ներառում է 45 մասնաճյուղ և 54 պրոմո կետ: Բանկը սպասարկում է ավելի քան 300 հազար հաճախորդ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև