Յունիբանկի ISO 27001:2013 հավաստագիրը հաջողությամբ վերահաստատվել է

14.06.2016 20:56
Յունիբանկի ISO 27001:2013 հավաստագիրը հաջողությամբ վերահաստատվել է

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի./ԱՌԿԱ/. «Bureau Veritas Certification» ֆրանսիական ընկերությունն Յունիբանկում իրականացրել է աուդիտ և վերահաստատել բանկի տեղեկատվական անվտանգության համակարգի համապատասխանությունը միջազգային ստադարտներին, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

«ISO 27001:2013 ստանդարտն ուղղված է բանկի տեղեկատվական անվտանգության համակարգի, հաճախորդների անձնական տվյալների պաշտպանության մակարդակի բարձրացմանը, տվյալների մշակման և վերահսկման գործընթացի արդյունավետության բարելավմանը», – նշվում է բանկի հաղորդագրության մեջ։

ISO 27001:2013 ստանդարտի հավաստագիրը փաստում է, որ տեղեկատվական անվտանգության ապահովումը Յունիբանկում գտնվում է բարձր մակարդակի վրա և արդյունավետ կառավարվում ու վերահսկվում է:

ISO 27001:2013 միջազգային ստանդարտին համապատասխանության հավաստագիրը ենթակա է թարմացման յուրաքանչյուր տարի: Հիշեցնենք, որ Յունիբանկը յուրաքանչյուր տարի անցնում է նաև PCI DSS (PCI Data Security Standard) ստանդարտի պահանջներին համապատասխան սերտիֆիկացիոն աուդիտը:

Յունիբանկը հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի հիմնական բաժնետերը «Գլովերի Հոլդինգ Էլ Թի Դի»–ն է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև