14.06.2016 20:56
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի./ԱՌԿԱ/. «Bureau Veritas Certification» ֆրանսիական ընկերությունն Յունիբանկում իրականացրել է աուդիտ և վերահաստատել բանկի տեղեկատվական անվտանգության համակարգի համապատասխանությունը միջազգային ստադարտներին, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:
«ISO 27001:2013 ստանդարտն ուղղված է բանկի տեղեկատվական անվտանգության համակարգի, հաճախորդների անձնական տվյալների պաշտպանության մակարդակի բարձրացմանը, տվյալների մշակման և վերահսկման գործընթացի արդյունավետության բարելավմանը», – նշվում է բանկի հաղորդագրության մեջ։
ISO 27001:2013 ստանդարտի հավաստագիրը փաստում է, որ տեղեկատվական անվտանգության ապահովումը Յունիբանկում գտնվում է բարձր մակարդակի վրա և արդյունավետ կառավարվում ու վերահսկվում է:
Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Յունիբանկի ISO 27001:2013 հավաստագիրը հաջողությամբ վերահաստատվել է
Բանալի բառեր:
Կարդալ ամբողջությամբ