Գործարկվել է Բելառուսի և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիաների միջև համագործակցության միջդեպոզիտար կապուղին

15.06.2016 13:52
Գործարկվել է Բելառուսի և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիաների միջև համագործակցության միջդեպոզիտար կապուղին

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի. /ԱՌԿԱ/. «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ն (ՀԿԴ) և Բելառուսի կենտրոնական դեպոզիտարիան` «Արժեթղթերի հանրապետական կենտրոնական դեպոզիտարիա» Հանրապետական միասնական ընկերությունը (ԲԿԴ) կնքել են օտարերկրյա անվանատիրոջ երկկողմանի հաշիվների բացման պայմանագիր, հաղորդում է NASDAQ OMX Armenia հայկական բորսայի մամուլի ծառայությունը:

Կնքված պայմանագրի շնորհիվ այսուհետ ԲԿԴ-ի և ՀԿԴ-ի հաճախորդներին հասանելի կդառնան Դեպոզիտարիաների կողմից մատուցվող մի շարք ծառայություններ՝ կապված արժեթղթերի հաշվառման, արժեթղթերով կնքված գործարքների վերջնահաշվարկի, ինչպես նաև արժեթղթերով տրված իրավունքների իրացման այլ ծառայությունների հետ:

Դեպոզիտարիաների միջև ստեղծված երկկողմ կապը թույլ կտա առավել արդյունավետ իրականացնել անդրսահմանյան դեպոզիտարային գործառնությունները և երկու երկրների ներդրողների համար կհեշտացնի Հայաստանի և Բելառուսի արժեթղթերի շուկաներում գործառնությունների կատարումը:

Ներկայում ՀԿԴ-ն ունի անվանատիրոջ հաշիվներ նաև Ռուսաստանի Ազգային Հաշվարկային Դեպոզիտարիայում, Ղազախստանի Արժեթղթերի Կենտրոնական Դեպոզիտարիայում և Clearstream Banking S.A.-ում:

Բացի ՀԿԴ-ում բացված օտարերկրյա անվանատիրոջ հաշվից, ԲԿԴ-ն թղթակցային հաշիվներ ունի նաև Ռուսաստանի Ազգային Հաշվարկային Դեպոզիտարիայում, Ռուսաստանի ԻՆՖԻՆԻՏՈՒՄ մասնագիտացված դեպոզիտարիայում, «SEB Bank» ԲԲԸ-ում (Ռուսաստան), «Uni-Credit Bank» ՓԲԸ-ում (Ռուսաստան), Ուկրաինայի Կենտրոնական Դեպոզիտարիայում և Ղազախստանի Արժեթղթերի Կենտրոնական Դեպոզիտարիայում:

«Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ն (ՀԿԴ) Հայաստանի միակ արժեթղթերի կենտրոնացված ռեեստրավարն է և պահառուն: ՀԿԴ-ն անդամակցում է Եվրասիական Կենտրոնական Դեպոզիտարիաների Ասոցիացիային (AESCD) և Համարակալման ազգային գործակալությունների ասոցիացիայի (ANNA) լիիրավ անդամ է:

2014թ.-ից ՀԿԴ-ն հանդիսանում է կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների ռեեստրավարն է և պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների պահառուն:

2009թ.-ի հունիսի 5-ից «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ն «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ի միակ բաժնետերն է:

«Արժեթղթերի հանրապետական կենտրոնական դեպոզիտարիա» Հանրապետական միասնական ընկերությունը Բելառուսի Հանրապետության (ԲՀ) ֆինանսների նախարարության ենթակայության տակ գործող պետական կազմակերպություն է և հանդիսանում է ԲՀ կենտրոնական դեպոզիտարիան: ԲԿԴ-ն հիմնադրվել է 1995թ. հունիսի 26-ին:

2006թ. ապրիլի 28-ին ԲՀ նախագահի` «Արժեթղթերի շուկայի կարգավորման վերաբերյալ մի քանի խնդիրներ» կանոնակարգի վերաբերյալ № 277 հրամանով ԲԿԴ-ն ստացել է ԲՀ-ի կենտրոնական դեպոզիտարիայի կարգավիճակ:

ԲԿԴ-ն ունի մասնագիտացված բորսայական գործառնությունների հատուկ լիցենզիա #02200/5200-4-1111՝ տրված ԲՀ ֆինանսների նախարարության կողմից 2003թ. մարտի 27-ին:

2008թ.-ի հունիսից ԲԿԴ-ն Համարակալման ազգային գործակալությունների ասոցիացիայի գործընկեր է, իսկ 2008թ.-ի Դեկտեմբերի 1-ից գործում է որպես ԲՀ Ազգային համարակալող գործակալություն` շնորհելով միջազգային տարբերակիչ ծածկագրեր: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև