Կայուն մակրոտնտեսական միջավայրը Հայաստանի կարևորագույն առավելությունն է. Սարգսյան

11.10.2016 14:50
Կայուն մակրոտնտեսական միջավայրը Հայաստանի կարևորագույն առավելությունն է. Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում առկա է գործարարության համար կարևորագույն նախապայման հանդիսացող կայուն մակրոտնտեսական միջավայր, նախօրեին ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` «Հայաստան. ներդրումային համաժողով 2016» միջոցառման իր ելույթի ժամանակ:

«Տարածաշրջանում և ԱՊՀ երկրներում վերջին զարգացումները՝ արժույթների կտրուկ արժեզրկումը ցույց տվեցին, որ Հայաստանն ունակ է դիմակայելու արտաքին բացասական ցնցումներին` ապահովելով երկրում կայուն և կանխատեսելի մակրոմիջավայր», - նշել է նախագահը:

Նրա խոսքով, Հայաստանի կառավարությունն ու Կենտրոնական բանկը բավարարում են հասարակության ակնկալիքները` թույլ տալով, որպեսզի մեր ազգային արժույթն արժեզրկվի տնտեսագիտական հիմնարարներին համապատասխան:

«Մենք խստորեն հետևելու ենք արդյունավետ հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության միջոցով մակրոտնտեսական կայունության պահպանման ոսկե կանոնին», - վստահեցրել է նախագահը:

Սարգսյանն ընդգծել է, որպաշտոնական Երևանը հանձնառու է իր երկրի գործարար միջավայրի հետագա բարելավմանը։ «Մենք առաջնահերթություն ենք տալիս թվային կառավարության ներդրմանը՝ մեր ժողովրդին և գործարար շրջանակներին 21-րդ դարի պահանջներին համահունչ ծառայություններ մատուցելու նպատակով։ Օրինակ, այսօր յուրաքանչյուրը կարող է առցանց հետևել բյուջետային բոլոր ծախսերին, հարցումներ ու հարցադրումներ կատարել ՀՀ հանրային ծառայությունների մարմիններին և հետևել իր դիմումի կատարման ընթացքին, էլեկտրոնային կարգով ստանալ արտոնագրեր և այլ պետական ծառայություններ», - ասել է նա:

Նրա խոսքով, Հայաստանում գործարար միջավայրն առավել արդյունավետ դարձնելու համար նախատեսվում է շոշափելիորեն բարելավել նաև հարկային և մաքսային ոլորտները: «Մեկ շաբաթ առաջ Հայաստանի խորհրդարանն ընդունեց նոր հարկային օրենսգիրքը, որը մի շարք արտոնություններ է տրամադրում գործարարներին և ներդրողներին։ Մենք պարզեցրել ենք հարկային մարմինների կողմից իրականացվող գործընթացները՝ այդպիսով հարկային վերահսկողության գործընթացը դարձնելով առավել գործարարամետ», - նշել է Սարգսյանը։

Նրա խոսքով, իշխանությունները հանձնառություն են ստանձնել Հայաստանի գործարար միջավայրը դարձնելու առավել կայուն և կանխատեսելի՝ արդարադատության ոլորտում բարեփոխումների իրականացմամբ և ներդրումների պաշտպանության սկզբունքներին հաստատուն հանձնառությամբ։ «Այդ սկզբունքները, փաստացիորեն, ամրագրվեցին 2015 թվականին ընդունված սահմանադրական բարեփոխումներում, որտեղ գործարարության զարգացմանն ու ներդրումների դյուրացմանը նպաստող դրույթները հատուկ շեշտադրում ունեն», - ասել է ՀՀ նախագահը` ավելացնելով, որ այդ փոփոխությունների արդյունքում Հայաստանը շուտով կիսանախագահական կառավարման ձևից անցում է կատարելու խորհրդարանականին։

«Այս նախաձեռնությունը նաև տնտեսական նկատառումներով էր պայմանավորված, և մենք կարծում ենք, որ խորհրդարանական կառավարման մոդելն առավել արդյունավետ կլինի մեր երկրի համար, այդ թվում նաև՝ տնտեսական առումով», - նշել է Սարգսյանը։ -0-

ЕРЕВАН, 11 октября. /АРКА/. В Армении существует важнейшая предпосылка для предпринимательства - стабильная макроэкономическая среда, заявил президент страны Серж Саргсян, выступая накануне в Нью-Йорке на мероприятии "Армения: инвестиционный форум 2016", прошедшем в Нью-Йорке.

"Последние процессы в регионе и странах СНГ - резкое обесценивание валют, показало, что Армения способна противостоять негативным внешним потрясениям, обеспечивая в стране стабильную и предсказуемую макросреду", - сказал глава государства.

По его словам, правительство Армении и Центральный банк обеспечивают ожидания общественности, позволяя, чтобы девальвация армянской национальной валюты была экономически обоснована.

"Мы будем строжайше следить за соблюдением золотого канона макроэкономической стабильности посредством эффективной налогово-бюджетной и денежно-кредитной политики", - заверил президент.

Саргсян подчеркнул, что официальный Ереван берет на себя обязательство дальнейшего улучшения предпринимательской среды в стране. "Мы придаём приоритетное значение внедрению цифрового правительства с целью оказания нашему народу и деловым кругам услуг, созвучных с требованиями XXI века. Например, сегодня каждый может в сетевом режиме наблюдать за всеми бюджетными тратами, представлять запросы органам общественных услуг РА и отслеживать ход выполнения своего заявления, в электронном порядке получать лицензии и другие государственные услуги", - сказал он.

По его словам, для повышения эффективности бизнес-среды Армении предусматривается ощутимо улучшить также налоговую и таможенную сферы. "Неделю назад парламент принял новый налоговый кодекс, который предоставляет ряд льгот предпринимателям и инвесторам. Мы упростили осуществляемые налоговыми органами процедуры, сделав таким образом процесс налогового контроля более удобным для предпринимателя", - отметил Саргсян.

По его словам, власти обязательство обеспечить стабильность и предсказуемость бизнес-среды, соблюдая принципы защиты инвестиций и реализации реформ в сфере правосудия. "Эти принципы, фактически, закреплены принятыми в 2015 году конституционными реформами, где особо акцентированы положения, способствующие развитию предпринимательства и упрощению инвестиций", - сказал глава государства, добавив, что в результате этих изменений Армения вскоре от полупрезидентской формы управления совершит переход к парламентской.

"Эта инициатива также была обусловлена экономическими соображениями и мы считаем, что модель парламентского правления будет максимально эффективной для нашей страны, в том числе также в экономическом плане", - отметил Саргсян.—0--


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև