«Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ թողարկման պարտատոմսերը ցուցակում են անցել ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում

09.12.2016 21:37
«Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ թողարկման պարտատոմսերը ցուցակում են անցել ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. 2016թ.-ի դեկտեմբերի 09-ին «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություն ՓԲԸ-ի (ՎՎԿ ՓԲԸ) անվանական, արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում, հայտնում է բորսայի մամուլի ծառայությունը։

Թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը:

Ընկերության պարտատոմսերի այս թողարկումը ներառում է 212,660 անվանական, արժեկտրոնային պարտատոմս` 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, արժեկտրոնի 10.0% տոկոսադրույքով և 36 ամիս շրջանառության ժամկետով: Պարտատոմսերը (ISIN - AMNMCCB2HER2) բորսայում կշրջանառվեն NMCCB2H բորսայական հապավմամբ:

Հիշեցնենք, որ նշված պարտատոմսերը տեղաբաշխվել էին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում ս.թ. նոյեմբերի 28-ին, որի ընթացքում կնքվել է 12 գործարք՝ 1,739,022,433.50 ՀՀ դրամ ընդհանուր գումարով: Տեղաբաշխված պարտատոմսերի կտրման գինը կազմել է 9,824.33 ՀՀ դրամ, կտրման եկամտաբերությունը` 10.6999%, իսկ միջին կշռված եկամտաբերությունը` 10.5854%:

NASDAQ ОМХ Արմենիան (մինչև 2009թ.–ի հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.–ին՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ.–ի նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության: 2008թ.–ի հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100% բաժնետոմսերի սեփականատերն է: Ֆոնդային բորսան 2009թ.–ի հունիսի 5-ից Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է: NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսային արժույթի առքուվաճառքի աճուրդների կազմակերպման արտոնագիրը Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից տրամադրվել է 2005 թվականի նոյեմբերի 7–ին, իսկ արժութային հարթակում առքուվաճառքները պաշտոնապես մեկնարկել են 2005 թվականի նոյեմբերի 15–ին: -0-

 

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև