Յունիբանկի 5 մլն դոլար ծավալով դոլարային պարտատոմսերը ցուցակում են անցել ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում

03.04.2018 13:19
Յունիբանկի 5 մլն դոլար ծավալով դոլարային պարտատոմսերը ցուցակում են անցել ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի. /ԱՌԿԱ/. Երեքշաբթի «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ-ի 5 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր անվանական արժեքով արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում, հայտնում է բորսայի մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը:

Ընկերության պարտատոմսերի այս թողարկումը ներառում է 50,000 հատ անվանական, արժեկտրոնային պարտատոմս` 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, արժեկտրոնի 5.5% տոկոսադրույքով և 39 ամիս շրջանառության ժամկետով:

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, պարտատոմսերը (ISIN - AMUNIBB24ER2) բորսայում կշրջանառվեն UNIBB4 բորսայական հապավմամբ:

«Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության:

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան իր հաճախորդներին տրամադրում է ամբողջական ավտոմատացված առևտրային համակարգ՝ ապահովելով ՀՀ բոլոր տեսակի արժեթղթերով, ինչպես նաև արտարժույթով և վարկային ռեսուրսներով առևտրի իրականացման հնարավորություն մեկ միասնական օպերատորի միջոցով: Ինտեգրված բիզնես մոդելի շնորհիվ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան շուկայի մասնակիցներին առաջարկում է գործարքային ծառայություների ամբողջական փաթեթ՝ սկսած ֆինանսական գործիքներով գործարքի կնքումից մինչև վերջնահաշվարկի իրականացումը:  -0-

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև