ՎՏԲ-Հայաստան Բանկի MasterCard քարտապաններին հասանելի են 10% զեղչեր Duty Free գոտիներում

12.12.2016 12:26
ՎՏԲ-Հայաստան Բանկի MasterCard քարտապաններին հասանելի են 10% զեղչեր Duty Free գոտիներում

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ամանորյա տոներին ընդառաջ ՎՏԲ-Հայաստան Բանկը MasterCard միջազգային վճարային համակարգի հետ համատեղ հայտարարում է ՎՏԲ-Հայաստան Բանկի MasterCard քարտապանների համար նախատեսված ակցիայի մեկնարկի մասին, հաղորդում է բանկի  մամուլի ծառայությունը։

Մինչև 2016 թ. դեկտեմբերի 31-ը, Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանի միջազգային տերմինալներում, Imperial Duty Free խանութներում և Դոմոդեդովո օդանավակայանի Heinemann Duty Free և Travel Value խանութներում ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կստանան 10%  զեղչ՝ գնումների դիմաց վճարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի MasterCard քարտերով: Զեղչը տարածվում է նաև նշված խանութներում գործող այլ զեղչերի և հատուկ առաջարկների վրա:

Զեղչը գործում է միայն Մաքսային միության սահմաններից դուրս մեկնող չվերթերի համար:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև