ՎՏԲ-Հայաստան Բանկի VISA Infinite քարտապան - պրեմիում հաճախորդների համար հասանելի է Կոնսյերժ-սերվիս ծառայությունը

12.05.2017 17:01
ՎՏԲ-Հայաստան Բանկի VISA Infinite քարտապան - պրեմիում հաճախորդների համար հասանելի է Կոնսյերժ-սերվիս ծառայությունը

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /ԱՌԿԱ/. «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն VISA Infinite քարտապաններին հասանելի է դարձնում Concierge Plus ընկերության կողմից տրամադրվող միջազգային նոր Կոնսյերժ-սերվիս ծառայությունը` դրանով իսկ ընդլայնելով իր պրեմիում հաճախորդների մասնագիտացված սպասարկման հնարավորությունները, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Concierge Plus ընկերության Կոնսյերժ-սերվիսը անփոխարինելի և հուսալի օգնական է իրենց ժամանակը գնահատող ամենախստապահանջ հաճախորդների առօրյա խնդիրների և տարբեր կազմակերպչական հարցերի լուծման համար:

Կոնսյերժ-սերվիս ծառայության միջոցով Բանկի պրեմիում հաճախորդները ստանում են շուրջօրյա աջակցության ծառայություն, որն իրենից ներկայացնում է անվճար առաջարկություններ, խորհրդատվական օգնություն, ճամփորդությունների կազմակերպում և անհատական քարտուղարի ծառայություններ:

Ինչպես տեղեկացնում են բանկից, ծառայությունից օգտվելու հնարավորությունը հասանելի կլինի ոչ միայն ՀՀ տարածքում, այլև նրա սահմաններից դուրս:

Տվյալ նախագիծը իրականացվում է Concierge Plus ընկերության կողմից, որը Concierge Service և Lifestyle management ոլորտի առաջատարն է հայաստանյան շուկայում` մասնավորապես, և համաշխարհային շուկայում` ընդհանրապես: Շնորհիվ ամբողջ աշխարհում ունեցած գործընկերական բազայի, Concierge Plus-ը բավարարում է հաճախորդների ցանկացած պահանջները աշխարհի ցանկացած կետում:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև