ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է վճարային քարտերի պատրաստ լինելու մասին SMS-ծանուցումների ծառայություն

09.06.2017 15:26
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է վճարային քարտերի պատրաստ լինելու մասին SMS-ծանուցումների ծառայություն

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի. /ԱՌԿԱ/. Վճարային քարտերի պատրաստ լինելու մասին Բանկի հաճախորդների ժամանակին իրազեկումն ապահովելու նպատակով, ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է SMS-ծանուցումների ծառայություն՝ նոր ձևակերպված և վերաթողարկված քարտերի կարգավիճակի վերաբերյալ:

Բանկի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, տվյալ ծառայության շնորհիվ Բանկի հաճախորդները կարող են ստանալ տեղեկատվություն նոր ձևակերպված և վերաթողարկված քարտերի պատրաստ լինելու և այն մասնաճյուղի մասին, որտեղ նրանք կարող են ստանալ քարտը:

Այն դեպքում, երբ SMS-ծանուցման ուղարկման պահից հաճախորդը չի մոտենում մասնաճյուղ և չի վերցնում քարտը, ապա Բանկն ուղարկում է կրկնակի SMS-հաղորդագրություն: SMS-ծանուցումների ծառայությունը տրամադրվում է անվճար:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև