ՎՏԲ-Հայաստան Բանկը SMS-ծանուցումների ծառայություն է գործարկել ավանդների գծով գործարքների և վարկային պարտավորությունների մարումների վերաբերյալ

10.01.2017 16:02
ՎՏԲ-Հայաստան Բանկը SMS-ծանուցումների ծառայություն է գործարկել ավանդների գծով գործարքների և վարկային պարտավորությունների մարումների վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը, իր հաճախորդների կողմից իրականացվող գործառնությունների հուսալիությունն ապահովելու, ինչպես նաև ավանդների գծով գործարքների և վարկային պարտավորությունների առաջիկա մարումների մասին հաճախորդներին ժամանակին ծանուցելու նպատակով, գործարկել է նոր՝ անվճար SMS-ծանուցումների ծառայություն, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն, SMS-ծանուցումների միջոցով Բանկի հաճախորդներն այսուհետ իրական ժամանակի ռեժիմում կարող են ստանալ տեղեկատվություն ավանդների գծով գործարքների և վարկային պարտավորությունների մարումների մասին:

Մասնավորապես, բանկի ավանդատուներն ավանդներ ձևակերպելիս, վաղաժամկետ լուծման կամ ժամկետի լրանալուց ավանդների փակման դեպքում, ավանդների գումարները հանելիս, ավանդի գրավով վարկեր ձևակերպելիս կստանան բանկից գործարքը հաստատող SMS-ծանուցում` դրանով իսկ բարձրացնելով ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ գործարքների հուսալիությունը:

Բացի այդ, հաճախորդների հարմարավետության և վարկերի առաջիկա վճարումների ժամանակին մարման նպատակով, հաճախորդները տեղեկացվում են մարման ժամկետի մասին, ինչպես նաև այն մասին, որ վարկը կարող է ժամկետանց ճանաչվել, ինչը թույլ կտա խուսափել վարկերի տեխնիկական ժամկետանցման իրավիճակներից:

SMS-ծանուցումներ ծառայությունը տրամադրվում է անվճար:

Ծառայության մասին մանրամասն տեղեկություններին կարելի է ծանոթանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում, ինչպես նաև զանգահարելով Բանկի Միասնական տեղեկատվական ծառայություն՝ 87-87 հեռախոսահամարով:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:-0-

 

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև